Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը բացատրում է, թե ինչու է գնացել Ազատության հրապարակ

Փետրվար 19,2013 22:41

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, թե ինչպես է պետք մեկնաբանել իմ այսօրվա ներկայությունը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառմանը՝ հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.

Ազատության հրապարակ եմ այցելել նախեւառաջ հարգանքի, հիացմունքի, խոնարհումի տուրքը մատուցելու ՀՀ քաղաքացուն, Հայաստանի ժողովրդին: Փետրվարի 18-ի քվեարկությամբ Հայաստանի ժողովուրդը հստակ եւ տարընթերցումների տեղիք չտվող պատասխան տվեց վերջին տարիներին իրեն ուղղված մեղադրանքներին եւ ապացուցեց, որ ոգեղեն ժողովուրդ է, ազատության ժողովուրդ է, ապագայի ժողովուրդ է: Մեր ժողովուրդն ընդ որում, այս փաստն ապացուցել է բազմիցս՝ բոլոր ճակատագրական պահերին արտահայտելով հստակ եւ սկզբունքային դիրքորոշում: Այդ մենք՝ քաղաքական գործիչներս ենք, որ դժբախտաբար` միշտ չէ, որ կարողացել ենք արժանի լինել մեր ժողովրդին եւ մատուցել նրան արժանի ծառայություն:

Ընթացիկ քաղաքական իրավիճակը առավել քան հստակ է. ժողովուրդը վստահության քվե է տվել ՀՀ նախագահի թեկնածու, հայրենադարձ գործիչ, «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պիտի հետագա զարգացումների վերաբերյալ իր պատկերացումները ներկայացնի հանրությանը, ժողովդրին:

Եւ այսօր իմ՝ Ազատության հրապարակում լինելը արձանագրումն է այն բանի, որ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ աջակցել այն քայլերին, որոնք միտված կլինեն Հայաստանում իրական, համակարգային փոփոխությունների հասնելուն, ժողովրդի իշխանության հաստատմանը: Ընդգծում եմ առանց սեթեւեթանքների. Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած գործընթացներին իմ հետագա աջակցությունը կախված կլինի բացառապես դրանց քաղաքական եւ քաղաքացիական բովանդակությունից:

Հայաստանի ժողովրդին իրական հաղթանակների բերելը այն նպատակն է, որին ծառայել եւ ծառայելու եմ անմնացորդ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Aram says:

    Կեցցես Նիկոլ:

  2. civilian says:

    Բռավո Նիկոլ: Եվս մեկ անգամ ապացուցում ես, որ իրապես ժողովրդի հետ ես:

  3. Mos says:

    Վերջապես բոլորով պտի հասկանանք ու թասիբ անենք մեր երկիրը փրկենք,Նիկոլ ջան մնացաց կապիկություն անողներին էլ քո քալով մի գուցե համոզես հավաքվեն իրար հետ ու վերջապես միանանք….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728