Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 98-րդ տարելիցի Թայմս Սքուերում տեղի ունենալիք արարողությանը hոծ բազմություն է սպավում: Գրում է «Մարքեթ Վոթչ» պարբերականը:
Ապրիլի 24-ին սպասվող արարողությանը կազմակերպիչները հրավիրում են ամեն տեսակի մասնագիտություն ունեցող մարդկանց՝ միասին հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հիշելու հետագայում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունները և բարձրաձայնելու մարդկության դեմ ուղղված այս սարսափելի հանցագործության դեմ:
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցռաման թեման է՝ «Թուրքիան մեղավոր է ցեղասպանություն կատարելու մեջ. անմերժելին մերժելը հանցագործություն է»:
Արարողությունը վարելու են Միչիգան-Դիերբորն համալսարանի հայկական հետազոտության կենտրոնի հիմնադիր Դենիս Փափազյանը և Սաութ Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ Մերի Փափազյանը:
Կարդացեք նաև
«Վերջին նշանակալի իրադարձությունները ինձ հավատ են ներշնչում, որ հայ ժողովրդի երկարամյա սպասումը, թե Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կարող է իր տրամաբանական ավարտին հասնել», – ասել է Դենիս Փափազյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ