Արևելագետ Արտակ Ավետիսյանի կարծիքով, եթե գյումրեցիները ուզում էին լուծել իրենց խնդիրները, ապա իրենց ձայնը պետք է տային Սերժ Սարգսյանին
Ինչպես հայտնի է` Շիրակում մարզում ու մասնավորապես Գյումրիում Սերժը Սարգսյանը ձայների զգալի տարբերությամբ պարտվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Գյումրիում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախնական արդյունքներով բոլոր 81 տեղամասերում ստացել է 42635 քվե (69,46%), իսկ Սերժ Սարգսյանը` 16599 քվե (27,04 %): Շիրակի մարզում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավաքելով ձայների 52,7% , Սերժ Սարգսյանը 44,1%:
Գնահատելով այս փաստը, արևելագետ Արտակ Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց. «Գյումրեցին այսօր որոնումների մեջ է, բոլոր առումներով , իր տեղը չի գտնում, սա մեծ հաշվով արդեն մեր քաղաքի խնդիրն է, քաղաք, որը ունեցել է անցյալ, մշակույթ, կենցաղ, պատմություն , ամեն ինչ: Այսօր էդ ամեն ինչը կորցնելուց հետո , ես գյումրեցուն շատ եմ նմանեցնում 17 թվականի ռուսական հեղափոխությունից հետո արտասահմաններում հայտնված ռուսական ազնվականությանը, որը սովոր էր հարյուրավոր տարիների ընթացքում ապրել դղյակներում, դաստակերտներում , ունենալ ճորտեր, ունենալ շքեղ կենսակերպ, կենցաղ ու հանկարծ մեկ օրվա ընթացքում հայտնվել տարագրության մեջ:Մենք էսօր նման ենք էդ ազնվականին, որը պահել է ընդամենը վաղեմի ազնվականությունից տիտղոսը, հին ցնցոտիները, ազնվականի շորերը, որովհետև նորը գնելու հնարավորություն չունի, և հուշեր անցյալից :Մենք, ցավոք, չենք ապրում ներկայով և որևէ բան չենք անում մեր ապագան կերտելու համար: Այսինքն էս դեպքում, ես կարծում եմ, չգիտեմ ինչքանով ճիշտ կհասկանաք, բայց եթե Գյումրին ուզում էր իր խնդիրները լուծել, ապա վստահ եմ, որ գյումրեցին էդ բարձրությունից` ազնվականի, առանց երկմտելու ձայնը պետք է տար Սերժ Սարգսյանին: Որովհետև հայտնի ասացվածք կա` ինչպես քոռն է նայում Աստծուն, Աստված` քոռին: Ես կարծում եմ, որ բոլորն էլ մարդ են ` անկախ նրանից նախագահ են, չինովնիկ են, թե գործազուրկ են և կա անձնային հարաբերություններ: Եթե ընդունենք նախագահ-ժողովուրդ փոխհարաբերությունները, եթե ժողովուրդը վստահության քվե չի տալիս մեկին, էդ նույն պաշտոնյան հետո անկախ իրենից ինչքան ուզում է բարձր մարդ լինի, վեհ մարդ լինի, հոգու խորքում գոնե կունենա վերապահումներ: Իսկ գյումրեցին այսօր ընտրեց իրեն վերապահումներով նայող նախագահի: Այսինքն էս ընտրություններով մենք ոչինչ չփոխեցինք էստեղ: Կմնա, որ Սերժ Սարգսյանը անձնային մակարդակից վեր կանգնի և իր էն հայտարարությամբ, որ ինքը ընտրվել է ամբողջ ժողովրդի նախագահ, նորից էդ աչքով նայի էսր ժողովրդին, և Գյումրին կարողանա ավելի արագ տեմպերով զարգանա, քան ակնկալելի էր էդ տեմպերը»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«…բայց եթե Գյումրին ուզում էր իր խնդիրները լուծել, ապա վստահ եմ, որ գյումրեցին էդ բարձրությունից` ազնվականի, առանց երկմտելու ձայնը պետք է տար Սերժ Սարգսյանին»:
Հարգելի արևելագետ, Գյումրին արդեն անկախ պետություն ե՞ք հռչակել, որ իր հարցերը առանձին պիտի լուծի, իսկ չեք ասի՝ ում հաշվին պիտի լուծի. Աշոցքի՞, Տավուշի՞, Գեղարքունիքի՞, թե արևելյան մեկ այլ պետության:
Երևում է ՕԵԿ – ի հռչակած նոր տեսակի հայի ձևավորման գաղափարը ձեզ շատ է հոգեհարազատ, հո ՕԵԿ-ի ազնվականներից չե՞ք:
Հ.Գ. Ի դեպ՝ էդպիսի լոլո կարդացողներ մեզ մոտ էլ շատ կան, էնպես որ մարդկանց բարոյալքելու համար ուրիշ բան մտածեք…
Գյումրեցին շատ ճիշտ ու խելամիտ քայլ է արել իր ապագան կերտելու համար: 24 տարի է անցել ավերիչ երկրաշարժից, որից 5 տարին նախագահել է “ինքը” ու ինչ է փոխվել մեր քաղաքում: Ամոթ է, ամոթ:
Հարգելի Մարգար ՕԵԿ-ական չէ, նախկին դաշնակցական ներկայիս հանրապետական է
Ճիշտ է օճառը արևելյան ծագում ունի, բայց արևելագիտության հետ կապ չունի:
Ողբամ զքեզ հայ ժողովուրդ, զի ԱՐԵՎԵԼԱԳԵՏԴ ԸՍԻԳ Է:
“ինչպես քոռն է նայում Աստծուն, Աստված` քոռին” Կարծում եմ դա Ձեզ չի սպառնում.բոլորովին վերջերս Ձեր կինը տնօրենի պաշտոն ստացավ;
Գյումրեցին ապացուցեց, որ ինչքան էլ դժվար լինի՝ նա մնում է նամուսով ու թասիբով, որը չես ասի
արարատյան դաշտավայրի բնակիչներին, որոնք իրենց նամուսն էլ, թասիբն էլ խառը կանաչու հետ խառնած,՝ հանել են շուկա:
Երևում է, որ հոդվածի հեղինակը.՝ արևելագետ է: Եվրոպական մտածողության հետ ոչ մի կապ չունի:
Հակառակ դեպքում նրա եզրակացությունները կլիներ լռիվ հակառակը, որ նախագահը,՝ ոչ թե
թագավոր է, կամ սուլթան, այլ ժողովրդի կողմից ընտրված և նրա կամքը կատարողը, այլ ոչ
հակառակը: Հիվանդ մտածողությունը,՝ բերում է հիվանդ հասարակարգ, որում և գտնվում ենք: