Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 19-ը՝ որպես իրադարձություններով լի օր

Փետրվար 19,2013 21:27

Արդեն մի քանի տարի է, ինչ փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ տոնը վերականգնվել է դեռևս 2008 թվականին, հենց այդ օրվանից էլ փետրվարի 19-ը նշվել է որպես գիրք նվիրելու օր: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախատեսվում է գրքերի նվիրաբերումներ գրադարաններին ու դպրոցներին: Օրվա ընտրությունն էլ պատահական չի եղել, այն պայամանավորված է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով:

Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 144-ամյակը: Նրա գրչին են պատկանում հարյուրավոր բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, հեքիաթներ, քառյակներ… Իր ստեղծագործություններից շատերում վերջինս նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը: Այդ թեմաներին են նվիրված Թումանյանի «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմները: Իսկ քառյակներն ուղղակի մեծ գանձեր են իրենից ժառանգած.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

Թումանյանական այս տողերն էլ կարծես գրված են հենց այս օրվա համար. ինը տարի առաջ հենց այս օրը՝ փետրվարի 19-ին, Բուդապեշտում` ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: 2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպան Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն 2012թ-ին օգոստոսի 31-ին հունգարական կառավարությունը ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց մարդասպանին:

Ֆեյսբուքն այսօր ևս ակտիվ էր. նկարներ, գրառումներ ու մեկնաբանություններ… Օրն իսկապես իրադարձություններով լի էր:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728