Տիգրան Պետիկյանի այրին 1949թ. Ֆրանկլին Ս. Քուրթերի Աբրահամ Լինքոլնի երկու նկարները ցուցադրել էր Նյու Ջերսիի Վերոնա և Սիդար Գրոուվ ավաններում: Գրում է «Նորթ Ջերսի» պարբերականը՝ հիմնվելով «Վերոնա-Սիդեր Գրոուվ թայմս» թերթի 1949թ. նոյեմբերի 22-ի համարին:
Սիրդար-Գրոուվից հայազգի գորգագործը՝ Պետիկյանը, որը մահացել է 1945թ., «Լինքոլնի» կոլեկցիոներ էր:
«Դիմանկարը բավականին նման է քաղաքացիական պատերազմի նախագահին և առնված է երկաթուղային փայտերի շրջանակի մեջ, որը Լինքոլն է կոտրել, երբ դեռ Իլինոյսում ապրող երիտասարդ տղա էր», – գրված է թերթի հոդվածում:
Վերոնային հանձնելու գեղանկարի գրությունում ասվում է. «Թող իրական սիրո գեղեցկությունը հավերժ շողա ճակատիդ, քո բարեհոգությամբ և թույլտվությամբ, իմ նվերը ամուսնուս սիրելի Վերոնային»: Նման մի գրություն էլ կա և Սիդար Գրոուվին նվիրած նկարում, որն այժմ հանրային գրադարանում է: Բայց թե որտեղ է Վերոնայի նկարը, թերթին հայտնի չէ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ