Ինչ պետք է հուշի «Ժառանգության» առաջնորդի խորաթափանցությունը՝ ըստ ՀՀԿ-ական պատգամավորի
«Ես երեկ կոչ արեցի, որ նա դառնա առաջին նախագահը, լինի ողնաշարով՝ ընդունի ժողովրդի հաղթանակը։ Ցավոք, մինչև հիմա նա դա չկարողացավ անել։ Ուշ չէ, վաղը ժամը 17-ին այստեղ հանդիպում ենք համազգային հանրահավաքի և մինչ այդ ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպումի և ինձ հետ կազմակերպել իշխանության փոխանցումը ՀՀ ժողովրդին»,- այսօր «Ազատության» հրապարակում հայտարարեց նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը:
Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց` պատրաստվո՞ւմ են իշխող Հանրապետական կուսակցությունը եւ նախագահ Սերժ Սարգսյանն ընդառաջ գնալ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին: «Ես իրավասու չեմ ձեր հարցին պատասխանել հանրապետության նախագահի եւ ՀՀԿ-ի անունից, սակայն, որպես ԱԺ պատգամավոր կասեմ, որ իրականում մենք համամիտ ենք պարոն Հովհաննիսյանի հետ: Այո, այս նախագահական ընտրություններում հաղթել է ժողովուրդը, եւ այդ հաղթանակն ամրագրվել է այն տվյալներով ու փաստերով, որը նախնական արդյունքների հիման վրա հրապարակեց ԿԸՀ-ն: Ես ժողովրդին շնորհավորում եմ իրականացրած նախագահական ընտրությունների կապակցությամբ եւ հույս ունեմ, որ պարոն Հովհաննիսյանի քաղաքական խորաթափանցությունն իրեն կհուշի, որ այս իրավիճակում ինքը բոլորովին այլ քայլեր պետք է իրականացնի: Եվ, կարծում եմ, արդար կլինի, որ ինքը շնորհավորի հաղթած նախագահին»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերացումներն ակնհայտորեն տարբերվում են ՀՀԿ-ականների պատկերացումներից, տիկին Եսայանը հակադարձեց. «Համապետական ընտրություններում հաղթանակների եւ պարտությունների մասին պատկերացումների տրամաբանությունը պետք է լինի մեկ կետից: Համաձայնեք, որ տեղի են ունեցել ժողովրդավարության նորմերին համապատասխան արդար ընտրություններ: Իսկ տվյալ վիճակում հաղթում է տվյալ երկրի ժողովուրդը: Այս դեպքում` Հայաստանի ժողովուրդը: Իսկ որ այս ընտրությունները հենց այդպիսիք են եղել, փաստում են եւ ամերիկյան մամուլը, եւ ռուսական մամուլը, տեղական եւ դրսի վերլուծաբանները, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները: Կարծում եմ, պարզապես պետք է համակերպվել այն իրականության հետ, որը մենք այսօր ունենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
<>
Այսինքն ձեռքներս ծալենք ու նստենք, իսկ դուք այդ ընթացքում խեղդեք ժողովրդի կամքը – հետաքրքիր տրամաբանություն է:
Կեցցե Րաֆֆի Հովհաննիսյանը :Մեր ազգին անհրաժեշտ են Րաֆֆի նման ազնիվ ,արդար մարդիկ: Եթե անգամ նախագահի աթոռին չնստի ,նա մեծ հայրենասեր է և ժողովուրդը հարգում և ընդունում է նրան իր նախագահ:
« …Կարծում եմ, պարզապես պետք է համակերպվել այն իրականության հետ, որը մենք այսօր ունենք»:
Կարծում եմ, որ սրանից ավելի պարզ ինքնախոստովանություն հնարավոր չէր անել, միայն թե պատգամավորը հաշվի չի առնում, որ համակերպվելն այնքան անմարսելի ու վիրավորական է դարձել, որ նման ձևով աթոռին կառչելը անպատվաբեր է հավասարապես բոլորիս համր:
Աշոտ Գիզիրյանն ասաց, որ եթե Շիրակի մարզում ընտրակեղծիքներ լինեին, ապա չէին պարտվի: «Մենք էլ վստահ էինք, որ հաղթելու ենք, ընտրակեղծիքների չենք գնացել: Միանաշանակ վստահ էինք, որ հաղթելու են, ավելի շատ վստահ էինք, քան թե պետք էր»,- նշեց նա:
/ https://news.am/arm/news/141102.html / —— սա էլ մի ուրիշ ինքնախոստովանություն
ՈՒ էս ամենը պիտի հայ ազգը կուլ տա???????????????????
Շատ հետաքրքիր տեսակետ է: Իսկ դուք հավատում եք Ձեր ասածներին Մարգարիտ? Իմիջիայլոց ստելը մեղք է, ականջներիդ օղ արեք:
Ամենից առաջ, դուք՛ պետք է համակերպվեք այս իրավիճակին: Քանի որ նախ հայ եք, մայր եք (երևի)
այսինքն,՝ ազգին արժանի կամ անարժան զավակ աշխարհ բերողը: Նոր վերջում,՝ Նժդեհական,
այսինքն նրա պատիվը բարձր պահողը: Իսկ մենք բոլորս գիտենք, ինչ՛ է տեղի ունենում: Ամոթ է,
շատ ամոթ, նույնիսկ նրանց համար, ովքեր ոչնչով մեղավոր չեն այս մեծ անարդարության համար:
Տիկին Մ.Եսայան, մի փոքր տարօրինակ կլիներ Ձեր կարգավիճակում գտնվող մարդուց ճշմարտությունը լսել և ընդունել,որ իրոք,Ռ. Հովհաննիսյանը հաղթել է:Այդ դեպքում Դուք, բնականաբար, կկորցնեիք Ձեր տաքուկ տեղը:Ով`ով,բայց Ձեր կուսակիցները և Դուք հո գիտեք,ինչն ինչոց է ու քաջատեղյակ եք համարյա բոլոր խայտառակությունների մասին և գուցե նաև Ձեր հոգու խորքում նույնիսկ խղճի խայթ եք զգում( հուսով եմ):Ուստի ավելի լավ չէր լինի,որ գոնե լռեիք ու չզբաղվեիք սովետական ժամանակների դեմագոգիայով:Թե չէ ստացվում է, որ Դուք ընտրությունների գործընթացին չէք էլ հետևել:
Я думаю надеюсь и уверен, что Раффи Ованнисян поздравит выбранного президента ,что соответствует его менталитету. Политический деятель западного воспитания не может позволить себе азиатщину в сопровождении экзальтированных бездельников и бездельниц с отпущенными на ветер косами и рваными колготками!
Дорогой наш евразийский друг Оган постсоветского воспитания! Пустых и громкоговорящих барабанов у нас хватает вполне и на этот счет конкурс очень большой, так что ваша двухходовая комбинация просто обречена. Будьте созидательным.
оно и видно!
Не только Раффи, но и весь армянский народ искренне поздравит ВЫБРАННОГО ! президента, но, к сожалению, в последные 15 лет таковых НЕТ . а ты думай поменьше – тебе вредно… а подхалимов и так полно……
Оганька, не боись! В рваных колготках тебя на улицу не отпущу!
Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը նման «պատգամավորների» այս էս ցինիզմնա:
Հարգելի Մարգարիտա ես անձամբ ուրախ եմ ձեզ համար: Շատ կցանկանայի ձեր պես ինտելեկտուալ կարողություններով օժտված (լինելով ոչ վաղ անցյալում պրոֆեսիոնալ ժուռնալիստ) պատգամավորների քանակը այժմյան Ա.ժ.-ում շատ լինեյին( մականուններով չլինեյին):Այժմ մեր երկրում հիրավի քաղաքացիական ընդվզմանը զուգընթաց դուք շատ գործ ունեք անելու Ա.Ժ.-ում :Պարտավորված եք՛ մանրամասն վեր լուծել բողոքը ծնող բոլոր շարժառիթները ՝լինելով Ա.Ժ. պատգամավոր:Ճիշտ է քաղաքականության մեջ կա՝ ընտրող դարձվացք,որը նաև ինչ որ տեղ գնահատվում է իմ և քոնով,ինչը սխալ է:Ընտրողների ամբողջությունը դա մեր ազգն է:Ընտրազանգվածի շատ ու քիչը և այդ հարցում ձեր կուսակցության տեսակետը երկրորդական է : Տեսակետերի և իրականության համընկելիությունը պարտադիր չէ,որը առերեվույթ ունենք:Առկա են բավականին լուրջ խնդիրներ և ժողովրդի ընդվզումը արդարացի է:Իրականում նախագահի անունը չէ, որ հանդգնացնում է ժողովրդին այլ գործերը և երկրում տիրող հանցավոր կապտարյուն օլիգարխիայի անպատժելիության մթնոլորտը:Իշխող կամ ընդիմադիր՝ կուսակցությունների անունները ,մանիֆեստները այդքան կարևոր չեն ,կարևորը իշխանավորի կամ պատգամավորի անձնվեր ծառայելն է հանուն ազգի և պետության,ոչ թէ որոշակի էլիտայի:Այս երևույթները արմատախիլ անել է պետք, ոչ թե նշել կամ արծածել դիմելով կառավարությանը:Եթե ամեն ոք սկսած նախագահից չչարաշահեին , հովանավորչությամբ չզբաղվեին ,օրենքի առաջ բոլորը պատասխանատու լինեին՝ ներկայիս խայտառակ իրավիճակը չեինք ունենա: