Նախագահական ընտրությունների արդյունքներով` Կապան քաղաքում 2101 ձայնի առավելությամբ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մարզկենտրոնում տեղակայված 21 ընտրատեղամասերից միայն 4-ում են Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված ձայներն ավելի, քան Րաֆֆի Հովհաննիսյանինը, իսկ մնացած 17 տեղամասերում բնակիչները մեծամասամբ քվեարկել են պարոն Հովհաննիսյանի օգտին:
Ընդհանուր արդյունքներով` Րաֆֆի Հովհաննիսյանին կողմ է քվեարկել 9375 ընտրող, իսկ Սերժ Սարգսյանի օգտին` 7274: Ի տարբերություն Կապան քաղաքի` տարածաշրջանի գյուղերում հակառակ պատկերն է, այստեղ հիմնականում քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, ում հավաքած ձայները 1526-ով առավել են մյուս թեկնածուից:
Քաջարանում, Մեղրիում, Ագարակում եւ հարակից գյուղերում ձայների հսկայական առավելությամբ առաջատար է նախագահ Սերժ Սարգսյանը, ով 4963 քվե ավելի է հավաքել ընտրությունների արդյունքներով: Մեղրիում եւ Ագարակում Րաֆֆի Հովհաննիսյանին կողմ է քվեարկել 1394 բնակիչ, Քաջարանում` 1909, իսկ Սերժ Սարգսյանը համապատասխանաբար 5867 եւ 2399 ձայն:
Այսպիսով, ընտրությունների արդյունքներով, թիվ 38 ընտրատարածքում միայն Կապան քաղաքն է, որտեղ բնակիչները իրենց ձայների առավելապես վստահել են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ` Րաֆֆի Հովհաննիսյանին:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վերջապես կապանցիները հասկացել են, որ անհրաժեշտ է իշխանափոխությունը: