Փետրվարի 18-ին Հայ ոսկերիչների ասոցիացիան (ՀՈԱ) Փարիզի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում ներկայացրել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը: Հաղորդում է Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:
110 կարատանոց ադամանդը պատկանում է Հակոբ Բարդագլյանին, այն գնահատվել է 15 միլիոն դոլար:
Այս միջոցառումը համընկել է սփյուռքահայ և հայ 23 ոսկերիչների ձեռքբերումները ներկայացրած ցուցահանդեսի հետ:
Բացի Հայաստանում ոսկերչության ոլորտի զարգացմանը նպաստելուց, ՀՈԱ-ն ձգտում է ազատ գոտիներ ստեղծել՝ նպատակ ունենալով առաջիկա տարիներին հազարավոր աշխատատեղեր ստեղծել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ