Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին առկա 500 միլիոն դրամը այլ կարիքների համար կծախսվի
Այս պահի դրությամբ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին կա 500 միլիոն դրամ մնացորդ, ինչը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստակամ է փոխանցել ՀՀ պետբյուջե: Ինչպես տեղեկանում ենք փետրվարի 21-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգից, կառավարությունը վերադարձված գումարների մասով նոր որոշում կկայացնի, թե դրանք որ ուղղությամբ ծախսի: Նման դեպքերում գումարներն ուղղվում են այլ պետական կարիքների համար: Կառավարության դատին ներկայացվող որոշման նախագիծը մշակել են ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային եւ իրավաբանական վարչությունները: Այս առնչությամբ, ֆիննախից հայտնել են, որ` «առաջարկություններ եւ առարկություններ չկան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ