Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն անհանգստանում է իր ընտանիքի համար

Փետրվար 19,2013 18:00

Ազատության հրապարակում քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Արմենուհու եւ երեխաների համար ոստիկանապետին է դիմել, որովհետեւ վախենում է նրանց համար. «Ես Արմենուհու հետ քայլեցի մինչեւ հրապարակ, այդպես կշարունակեմ մինչեւ վերջ, բայց թույլ տվեք ասել, որ որպես ընտանիքի հայր, դիմել եմ ոստիկանապետին»:

Հարցին՝ սպառնալիքներ կայի՞ն, որ դիմել եք ոստիկանապետին՝ նա պատասխանեց. «Սպառնալիք որպես այդպիսին չկա: Սպառնալիք  լինի թե չէ, ես մերժում եմ պետական ռեսուրսների վատնումը: Բայց զգացի, որ կար անհրաժեշտություն, քանի որ ընտրությունները հերթական անգամ կեղծվել էր: Ես մտածեցի, որ իմ ընտանիքն ունենա պետական անվտանգություն: Եթե վաղը առավոտ ոստիկանապետը համարի, որ այլեւս պետք չկա անվտանգության, ես կդադարեցնեմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728