Այս պահին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը տալիս է իր գնահատականը՝ ընտրությունների վերաբերյալ: Նրա խոսքերով՝ հայ ժողովուրդը 80-ը 20-ի հարաբերակցությամբ տոնում էր իր հաղթանակը:
Մինչեւ վաղը ժամը հինգը ով ունի խոստովանանք՝ թող խոստովանի՝ նախագահ է, թե վարչապետ, դատավոր է, քաղաքապետ, գյուղապետ, հրամանատար: Ով մինչեւ վաղը ժամը 5-ը խոոստովանի, իմ եւ ժողովրդի անունից ներում կստանա, իսկ եթե ոչ՝ պատասխա՛ն կտա: Ժողովուրդը հաղթել է, թե աշխարհն է տեսնում:
Նա նշեց, որ «Ժառանգությունից» էլ կային դավաճաններ, նրանք պատասխան են տալու:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իր պահվածքով եւ իր բոլոր սխալներով հանդերձ շատ ավելի լավն է, քան նրանք, ովքեր պատերի տակ կենացներ են խմում, գրասենյակներում փակված եւ վախենում են պայքարից: Նա ասաց, որ կսեղմի Սերժ Սարգսյանի ձեռքը, եթե միայն նա ընդունի իր սխալները:
Նա ասաց, որ ինքը ածականներ կպցնող չի եւ համարում է, որ օրենքը հավասար պիտի կիրառվի բոլորի նկատմամբ:
Նրա գնահատականով՝ ընտրությունները կեղծվել են եւ այն թվերը, որոնք հրապարակեց ԿԸՀ-ն, իրականության հետ որեւէ առնչություն չունի, չի արտացոլում ժողովրդի կամքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ