Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը այսօր ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներին հորդորում էր ժողովրդավարության հիշատակի ծաղկեպսակը չտեղադրել հանձնաժողովի շենքի առջեւ: Ըստ նրա, այլ քաղաքացիների արժանապատվությունն է այդ ծաղկեպսակով ոտնահարվում:
Ակտիվիստներից մեկն էլ նրանից հետաքրքրվեց՝ իսկ արժանապատվության ոտնահարում չէ՞ , որ ԱԺ պատգամավորներից մեկը մեր քույրերին ու մայրերին ասում է՝ ազիզ ջան, քույրիկ ջան:
«Ո՞ւմ մասին է խոսքը»,- հարցրեց պարոն Մովսիսյանը եւ լսելով պատասխանը՝ Սամվել Ալեքսանյանն է, հարցրեց. «Ով անցնում է՝ Սամվել Ալեքսանյանն ասում է քույրիկ ջա՞ն, ազի՞զ ջան: Լինքը կտաք նայեմ, հասկանամ՝ ինչ եք ասում, նայեմ, կարծիք կազմեմ, բա քույրիկ ջան, ազիզ ջան ասելն ի՞նչ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ