Այդ խոստումը կկատարվի՞
Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Վանո Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացելէ 156, Սերժ Սարգսյանը՝ 902 ձայն: Ադրբեջանի հետ 40 կմ սահման, այդ պատճառով սահմանագոտում ավելի քան 1000 հա չմշակվող հող ունեցող Կոթիում բնակչության սոցիալական վիճակը ծանր է:
Կոթի գյուղի մեր աղբյուրները հայտնեցին, որ կոթեցիները Սերժ Սարգսյանին ընտրել են ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը սերում է Կոթիից, այլեւ նրա համար, որ խոստացել են փոխել կոթեցի Արարատ Մուրադխանյանի խափանման միջոցը: Վերջինս ցմահ ազատազրկման է դատապարտվել ծագումով Նոյեմբերյանի Բարեկամավան գյուղից Լյովա Մեհրաբյանի եւ նրա հարազատների սպանության համար:
Դատարանում Արարատ Մուրադխանյանն իրեն մեղավոր չի համարել, ասելով, որ ինքը չի կատարել այդ հանցագործությունը: Նա իրեն անօրինական կալանքի տակ պահելու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ շահել դատը. ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Արարատ Մուրադխանյանին վճարել 6 հազար եվրո: Արդյոք կկատարվի՞ Արարատ Մուրադխանյանի պատժաչափը փոխելու կոթեցիներին տրված խոստումը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կոթեցիները ձայները տվել են իրենց արժանի թեկնածուին:
Չգիտեմ ինչքանով է ճիշտ համացանցում նմանատիպ նյութեր տեղադրելը, բայց Արարատ Մուրադխանյանը ինքն է հասել նրան, որ հաղթել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ու եկեք չմոռանանք, որ նա հաղթել է ՀՀ կառավարությանը, որն առանց ապացուցելու մեղքը` կալանքի տակ է պահել Արարատ Մուրադխանյանին ….. ի դեպ նա կրկին դիմել է ՄԻԵԴ, և հուսանք այս անգամ նորից կհաղթի…..ինչ վերաբերվում է ՊՆ Սեյրան Օհանյանի կնոջ Կոթեցի լինելուն` մի բան կարամ ասեմ- ժողովուրդը գնում է ընտրելու Իր Երկրի ղեկավարին, ապագ սերունդի համար արժանի մեկին, ոչ թե խնամակացական կապերից ելնելով ….. ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին մեծամասմաբ ձայներ տալուն` նա գյուղի համար շատ բաներ է արել, որը չի արվել ոչ մի նախագահի օրոք, եթե ինչ որ մեկին հետաքրքրում է, թե ինչ է արել, գրեք ես կպատասխանեմ …
Sona says
Սոնա ջան դու Կոթիի հետ ինչ կապ ունես? ինչ է արել, որ մենք չգիտենք
Ես ինքս Կոթիից եմ, իսկ դուք ինչ կապ ունեք?
Ա.Մուրադխանյանի վերաբերյալ քրեական գործի քննությանը թույլ տված դատական կոպիտ սխալները իրենց բնույթով պատկանում են սխալի միայն կանխամտածված տեսակին և բոլորովին էլ չեն առաջացել գործի հանգամանքները ճիշտ գնահատելու հարցում դատավորների չունեցած ունակության հետևանքով:Գործի նյութերից պարզ երևում է,որ դեռևս դատավճիռ կայացնելիս դատավորներին աներկբա հայտնի է եղել,որ մեղադրանքը հիմնավորելու նպատակով սարքվածը ակնհայտ շինծու ապացույցներ են:
Դատական նիստերին ներկա գտնված անձանց պատմելով ՀՀ դատախազությունը ներկայացնող պետական մեղադրողները դատական վիճաբանություններում խայտառակ պարտվել են,ինչից կատաղած գլխավոր դատախազ՝ Աղվան Հովսեփյանը հրամայել է ՀՀ եռաստիճան դատարաններին անգամ քննության չառնել Ա. Մուրադխանյանի ներկայացրած օրինական պահանջով միջնորդությունները: Անտեսել, որ հօգուտ նրա բերված փաստարկները հերքելու պարտավորությունը մեղադրող կողմը չի կարող կատարել, առանց վարանելու նրան ցմահ մխել:
Բոլոր նրանց համար,ովքեր պաշտպանում են այս խնդրում արդարություն վերականգնելու անհրաժեշտության գաղափարը,իմ պարտքն եմ համարում հայտնել,որ նրանք համարձակվում են մի գեղացու կյանքի համար հակառակվելու Աղվան Հովսոփյանի կամքին:
Հրահատ ես ճիշտ եմ կռահում, թե դու ով ես? 🙂