ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, տարեցտարի ամրապնդվող և խորացող երկկողմ հարաբերությունները կշարունակեն նույն ոգով զարգանալ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ