Այսօր 29 օր հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը: Քիչ առաջ նրա համակիրները հավաքեցին վրանը ու թեկնածուին տուն ճանապարհեցին:
«Այս քվեարկության արդյունքը չի արտացոլում ժողովրդի քաղաքական կամքը: Եվս մեկ քայլ էր, որը ժողովրդին հեռացրեց ե՛ւ ժողովրդավարական արժեքներից ե՛ւ եվրոպական արժեքներից: Եվ այն գնահատականները, որոնք հնչել են եվրոպացի դիտորդների կողմից, վկայում են, որ միջազգային դիտորդները սատարում են քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում»,- տուն գնալուց առաջ լրագրողներին ասաց պարոն Ղուկասյանը:
Անդրադառնալով այսօր ԵԱՀԿ ԺՀՄԻգ դիտորդների ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ դա սպասելի էր, որովհետեւ դիտորդների նման գնահատականները չեն կարող գոհացնել ՝ մարդիկ ուզեն-չուզեն, պետք է ընդվզեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ