Մարտը կայացել է Դյուսելդորֆում: «Մարդասպան թագուհին», որ անցած տարվա դեկտեմբերին պարտվել էր ամերիկացի Կարինա Մորենոյին` զիջելով գոտիները, 10 ռաունդանոց մենամարտում միավորներով` 99-91, 98-93, 97-92, հաղթել է Բելգիայի ներկայացուցիչ Սանաե Ջահին եւ նվաճել թեթեւագույն քաշային կարգում WBA թափուր տիտղոսը:
Սյուզիի մրցակիցը պետք է լիներ Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Տոկտաուլովան, սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ Անաստասիան մուտքի վիզայի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ժամանել մրցավայր ու նրան փոխարինող ընտրվել է բելգիացին:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ