«Նախագահի ընտրություններից հետո հնարավոր է, որ ՀՀԿ և ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմեն» ,- Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը ԲՀԿ-ում չեն շտապում մեկնաբանել:
ԲՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, մեր հետ զրույցի ընթացքում ասաց,որ այդ հարցը իրենց կուսակցությունում օրակարգային չի համարվում.
«Յուրաքանչյուր անհատի,քաղաքական գործչի անձնական թե պաշտոնական դիրքորոշումներին վերաբերվում եմ հանգիստ, որովհետև բազմիցս առիթներ ունեցա ներկայացնելու մեր տեսակետները այդ հարցի շուրջ: Մենք չենք տեսնում նույնիսկ դրդապատճառներ,որոնք կարող էին ուղղել մեզ դեպի այդ հարցի քննարկումը»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ