Առաջին ծանր եւ գերծանր քաշային կարգերում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե այլեւս ռինգ չի մտնելու:
Հոլիֆիլդը, որի 50 տարին լրացել է անցած տարվա հոկտեմբերին, ավելի վաղ հայտարարել էր, թե մարզական կարիերան կարող է շարունակել միայն Կլիչկո եղբայրների հետ մենամարտի համար: Սակայն վերջինները կտրականապես հրաժարվել են: Վլադիմիրը դեռ 2006 թվականին էր հայտարարել, որ Հոլիֆիլդի հետ երբեք ռինգ չի մտնի, իսկ Վիտալին նույնն ասել է անցած տարի` պատճառաբանելով, որ ամերիկացին իր հերոսն է: «Հիմա, երբ եղբայրները հաստատել են, որ իսկապես ինձ հետ մենամարտել չեն ուզում, կարող եմ ասել, որ իմ մարզական կարիերան ավարտված է», – հայտարարել է ամերիկացի բռնցքամարտիկը, որը Կլիչկո եղբայրներին շատ լավ է ճանաչում դեռ 1998 թվականից: Այն ժամանակ Կլիչկոները բրիտանացի հսկա Հենրի Ակինվանդեի հետ այդպես էլ չկայացած մարտին նախապատրաստվող Հոլիֆիլդի մարզումային մրցակիցներն էին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ