Այս պահին դեռ շարունակվում է խուճապը «Մարիոթում»: Դավիթ Հարությունյանը, որը ներկա էր տվեց իր գնահատականը կատարվածի վերաբերյալ: Նա ասաց, որ իր համար էր անկանխատեսելի եւ անսպասելի էր, բայց ինքը գոհ է նախնական զեկույցից: Մանրամասները՝ տեսանյութում:
Իսկ հիմա դիտորդները որոշեցին այնուամենայնիվ շարունակել իրենց ասուլիսը եւ գնահատականներ տալ:
«Մենք անշուշտ բոլորին կոչ ենք անում հարգել խոսքի ազատությունը: Բայց մենք նաեւ պետք է հարգենք իրար, հաղորդակցվենք: Այն, ինչ այստեղ կատարվում էր, լավ կլիներ մենք էլ իմանայինք ինչումն է բանը՝ մատչելի լեզվով: Եթե կա ինչ-որ մեկը, որը կարող է մեզ անգլերեն կամ թեկուզ հայերեն գրավոր ներկայացներ՝ ինչ էր կատարվում, մենք կկապվենք նրանց հետ, ովքեր այստեղ էին: Մենք մեծ հարգանք ունենք խոսքի ազատության հանդեպ»,- ասաց Կարին Վոլդսեթը:
»Մենք ունեինք 300 դիտորդներ, համարյա 1000 տեղամաս են այցելել: Մենք նոր ենք հրապարակում արդյունքները, ուստի տարակուսում եմ, որ կարող էին մարդիկ դատել այն, ինչը նոր է հրապարակվում: Դրանք մեր եզրակացություններն են ժամը 16-ի դրությամբ: Ուստի կցանկանայինք իմանալ՝ արդյոք իրենց տեղեկությունները զեկույցի նույնն են, ինչ մերը: Մենք գրել ենք, որ որոշ խնդիրներ կային հաշվարկների մեջ, բայց ընդհանուր առմամբ պրոցեսը լավ անցավ: Մենք նշեցինք նաեւ խախտումների մասին»:
Կարդացեք նաև
Միլան Քանբրնոչն էլ ասաց, որ սա կանոնավոր ձեւ է, որով միջազգային դիտորդներն աշխատում են:
Հարցին՝ Ձեր տեսած արդյունքները արդյոք լո՞ւրջ էին՝ ազդելու ընդհանուր ընտրությունների արդյունքի վրա, դիտորդները պատասխանեցին՝ ոչ. ««ենք տեսանք մի քանի լուրջ խախտումներ, ներայալ՝ խմբակային քվեարկություն, կրկնակի քվեարկություն՝ 3 տոկոս, 2 տոկոս բազմակի քվեարկություն, 4 դեպք լցոնման մասին կարելի էր ենթադրություններ անել: Սրանք լուրջ խախտումներ են, բայց ընդհանուր առմամբ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»:
Ասուլիսը շարունակվում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ