Լրահոս
Օրվա լրահոսը

Կանացի ինչպիսի՞ սանրվածքներ են դուր գալիս տղամարդկանց

Փետրվար 19,2013 16:23

Կանանց երկար վարսերը նրանց հաղորդում են սեքսուալություն: Փաստոմ են բրիտանացի գիտնականները: Ուսումնասիրության արդյունքում, որին մասնակցել է 2000 տղամարդ, կամավորներին բաժանել են երկուական լուսանկար: Մեկում պատկերված է եղել մի կին՝ երկար մազերով , մյուսում ` նույն կինը կարճ կտրվածքով: Տղամարդկանց 78 %-ը նախապատվությունը տվել է երկար վարսերով կանանց՝ նրանց համարելով գրավիչ: Ըստ փորձագետների՝ տղամարդիկ կարճ սանրվածքները ընկալում են այսպես. այդ կանանց սեքսը չի հետաքրքրում :
Իմիջիայլոց, այս ձմռանը նորաձև են առավել երկար կտրվածքները: Իսկ առհասարակ 2013 թվականին շատ ակտուալ են ռոմանտիկ, նուրբ, կանացի լոքոները, խուճուճները, նաև մազափնջերը: Այս տարում ակտուալ են նաև կառե կտրվածքները: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց տղամարդկանցից, թե կանանց ինչպիսի սանրվածքներն են դուր գալիս նրանց: 19-ամյա Էդգարը ասում է. «Սիրում եմ երկար՝ մինչև կոնքը ձգվող, շականակագույն, ուղիղ հարդարված մազերով աղջիկներին: Գրավիչ է, երբ նրանք խառնում են վարսերն ու խճճվում»: Իսկ 35-ամյա Գևորգը հավակնում է վարսերը գլխավերևում, բարձր, ձիգ հավաքած կանանց: «Գրավիչ է, երբ ընդգծվում են կնոջ դիմագծերը, այդպես ժպիտը ավելի դուրեկան է երևում,-ասում է նա և հավելում,-սիրուն է, երբ կինը քայլում է, իսկ պոչիկը օրորվում է»:
Ասում են՝ կարճ սանրվածքով կանայք համարձակ են: Բանն այն է, որ կարճ սանրվածքը առավել է ընդգծում դեմքը՝ ցուցադրելով նաև թերությունները: Սակայն շատ տղամարդիկ նախընրտրում են հենց այսպիսի կանանց: «Նրանք ինքնավստահ են, անկեղծ, ժպիտը չեն թաքցնում մազերի ետևում»,-ասում է 21-ամյա Լևոնը:
34-ամյա Արայիկը նախապատվությունը տալիս է սևահեր աղջիկներին. «Կապ չունի անրվածքը, հայ աղջիկը պետք է լինի թուխ, սև մազերով, մուգ հագուստով», -ասում է նա:
Մեր հարցման ընթացքում առավել հնչեցին այս պատասխանները. տղամարդկանց հիմնականում դուր են գալիս երկար, ուղիղ վարսերը, սլացիկ խուճուճները, որոնք արտաքնապես թաց են երևում, միջին երկարությամբ, բայց հավասար կտրվածքով վարսերը, իսկ գույներից սեքսուալություն հաղորդելու առումով նախընտրում են բաց և շականակագույն վարսերը: Սանրվածքին զուգահեռ անհրաժեշտ է ճիշտ դիմահարդարվել՝ սեքսուալ և գրավիչ թվալու համար: Մեր մասնակիցների մեծամասնությանը դուր են գալիս կարմիր կամ բաց, թափանցիկ շրթներկով կանայք: Տղամարդիկ պնդում են՝ իրենք նախընտրում են բնականությունը, քանի որ զգայուն շուրթերը՝ առանց շպարի կամ բաց գույնի շրթներկով, զգացմունքայնություն են ներշնչում: Տղամարդկանց նաև դուր են գալիս կանանց «ընդգծված աչքերը»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728