Այսօր կեսօրից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջեւ երկու տասնյակից ավելի քաղաքացիներ բողոքում էին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից ու ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքներից:
Բողոքի ակցիայի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին ԿԸՀ-ի դիմաց ու մեկ րոպե լռությամբ հարգեցին, ինչպես իրենք էին ասում, ժողովրդավարության հիշատակը:
Բողոքի ակցիային միացած ակտիվիստ Սեւակ Կիրակոսյանն, ինչպես ինքը նշեց, այսօր «մեռելոց» է հայտարարել ընտրակեղծիքների առթիվ: Նրա խոսքով` նախագահական ընտրություններն անցել են անարդար մթնոլորտում, եւ բազմաթիվ խախտումներ են գրանցվել:
Կարդացեք նաև
Ինչպես նշեց ակտիվիստը, մի քանի ընտրախախտման դեպքի ինքն անձամբ է ականատես եղել: Ի նշան կեղծ ընտրությունների` ակտիվիստը անցորդներին «դագաղներ» էր բաժանում` եւս հինգ տարի արտագաղթի, գործազրկության, աղքատության եւ կեղծարարության պայմաններում ապրելու համար:
Ակցիայի մեկ այլ մասնակից Վահագն Մինասյանի խոսքով` բողոքի ակցիան յուրատեսակ ուղերձ է ԿԸՀ-ին` կասեցնելու իր ապօրինի գործունեությունը:
«Ծաղկեպսակը խորհրդանշում է դեռ չծնված ժողովրդավարության վախճանը»,- ասաց նա:
Աշոտ ԱԹԱՅԱՆ
Ամբողջ աշխարհը չի կարողանում լուծել մի Ղարաբաղի հարց, դուք այսքան փոքրիկ Հայաստանով ուզում եք լուծել ձեր մեծարած ու մեծացրած փոքրի հարցը;Ազգի սերուցքը թաղած, պսակ դրած քիթուղեղի աչքի առաջ պսակ եք դնում ժողովրդավարության շիրմին;Այդ պսակը հնազանդ անճարի լծի տպավորություն է թողնում;Բոլորդ եք երազում փրկվել, բայց ողնաշարի արտադրամաս չկա, ոչ էլ վերանորոգման կետ;Դրա համար են դիտորդները թափանցիկ ծաղրում ;Լոխ բլեֆ ա, լոխը գլխի չի;