Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ծառուկյանը չքվեարկեց` «Հանուն ապահով Հայաստանի»

Փետրվար 19,2013 15:09

Երեկ էլեկտրոնային կայքերը տեղեկացրին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել քվեարկությանը: Այս տեղեկությունը երեկ երեկոյան բավականին հետաքրքիր մտափոխանակության առիթ տվեց ՀՀԿ կենտրոնական շտաբում: Գերակշռող մեծամասնության կարծիքի համաձայն, իր այդ քայլով Գագիկ Ծառուկյանը լուրջ կասկածների տակ է դնում իր հետագա քաղաքական գործունեությունը:

Այսօր Aravot.am-ը փորձեց ԲՀԿ-ից բացատրություններ ստանալ, թե ինչո՞ ւ պարոն Ծառուկյանը չմասնակցեց քվեարկությանը եւ ինչպե՞ ս են ԲՀԿ-ում վերաբերվում ՀՀԿ-ում ձեւավորված այդ կարծիքին: ԲՀԿ-ում, սակայն, մեկնաբանություններ չունեին: Համենայնդեպս, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ մեկնաբանություններ չունի: Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728