Այսօր «Մեդիա» կենտրոնում ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը անդրադարձավ ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ում ստեղծված իրավիճակին:
«ՀԱԿ-ը ուղղակի վերցրել էր չմասնակցության դիրքորոշումը, բայց ասել, որ չի մասնակցել գործընթացներին` սխալ կլինի: Բոլոր այն տեղամասերում, որտեղ մենք ունեցել ենք անդամներ, հնարավոր չի եղել կեղծիքներ իրականացնել: Ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը գրանցեց իր հաղթանակը: Օրինակ 5/20 տեղամասում, որտեղ ես էի, թեեւ այստեղ փորձ արեցին հարձակվել հանձնաժողովի նախագահի վրա, ոստիկանները, չգիտես ինչու, այդ պահին անհետացել էին, մտնում էին տեղամաս կեղծ թղթերով եւ այլն, բայց ես կանխել եմ դեպքեր, որ ուզում էին քվեարկել ուրիշի փոխարեն, խախտումները շատ էին, եւ եթե հնարավոր լիներ իրականացնել ուժեղացված հսկողություն, ապա մենք միշտ կունենանք հաղթանակ»: Թադեւոսյանի խոսքով`«Ժառանգության» վստահված անձինք շատ թույլ են եղել:
ՀԱԿ անդամը գտնում է, որ ժողովուրդը եւս մեկ անգամ հուսալքվեց, ինչը մեծ ցավ է, բայց յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը պետք է լինի` չոտնահարել ժողովրդի կամքը:
«Քաղաքական մրցապայքարի թեժությունը կախված էր թեկնածուներից:
Կարդացեք նաև
Թեկնածուները բոլորն էլ պատասխան պիտի տան ժողովրդի առաջ, նրանց կործանման տանելու համար»,- ասաց Թադեւոսյանը՝ հավելելով, որ այս նախագահական ընտրություններին ժողովրդի մի մասը ատելով Սերժ Սարգսյանին գնաց ընտրության, բայց մյուս մասը՝ հաստատ հավանելով Րաֆֆի Հովհաննիսյանին գնաց ընտրության, քվեարկելով նրա օգտին:
Թադեւոսյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է բոլոր քաղաքական ուժերին կոչ անի համախմբվել հանուն ժողովրդի շահի. «Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ հաղթել է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ մի շարք այլ քաղաքներում: Նա հաղթել է: Ես հաստատ կմիանամ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր համախմբվելու կոչ անի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
ՐԱՖՖԻՆ հաղթել է: Հաղթել է մաքուր հայեցի ոգով դաստիարակված մարդը: Հաղթել է յուրաքանչյուր այն անձը ով ձայնը տվել է Րաֆֆուն,ով գիտակցում է Րաֆֆու արժեքը հայրենիքում:
Եթե Հայաստանի կանանց գոնե կեսը մտածեր Զոյա Թադեվոսյանի նման, ապա մեզ կունենայինք
այնպիսի երկիր, ինչպիսինը որ շուշան պետրոսյանն էր կլկլացնում ,, դեպի ապահով Հայաստանի,,
սուտ քարոզչության ժամանակ: Մյուս իբր տղամարդ կոչվող շոուականների մասին ամոթ է խոսել:
Միանալու կոչեր Ռաֆֆի Հովհաննիսյանը համախմբվելու կոչ անում է ամեն օր և ամեն ժամ: Էլ ինչի եք սպասում: