Այսօր «Մեդիա» կենտրոնում «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը կիսեց ԵԱՀԿ դիտորդների տված գնահատականի այն մասը, որ Հայաստանում ՀՀ նախագահի ընտրությունները մրցակցությունից զուրկ էին:
Մարտիրոսյանը մատնանշելով ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր՝ առանձնացրեց հատկապես թանաքների անհետացումը, բազմակի քվեարկության դեպքերը. «Ես արձանագրություններ ունեմ, որ օրինակ Հալաբյան փողոցում գտնվող մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասում քվեարկել է մի կին, որը յոթ տարի այստեղ չի ապրել, բայց իր փոխարեն քվեարկել են ու այդ մասին եկել ասել է նրա քույրը: Ու սա դեռ ամենը չի…»:
Մարտիրոսյանի խոսքով, մեզ մոտ յուրաքանչյուր ընտրություն բնորոշ է եղել որոշակի կեղծիքների տեխնոլոգիայով, իսկ այս անգամ` «Այն ընտրությունն էր, որտեղ իշխանությունը կիրառեց բոլոր կեղծիքները, փորձելով ահաբեկել, գայթակղել, ձայներ գողանալ եւ այլն: Բազմաթիվ զանգեր եմ ստացել Վարդենիսից, որ օրինակ՝ մոտ տասը տեղամասում Րաֆֆի Հովաննիսյանը հաղթել է, բայց կեղծել են արդյունքները, նույնը ասել են նաեւ Մարտունիում եւ այլն»:
Մարտիրոսյանը համոզված է` Հայաստանի քաղաքացին իր ընտրությունը արդեն կատարել է, իր ձայնը տալով Րաֆֆի Հովհաննիսյանին, իշխանությունը պետք է հաշվի առնի այս ամենը եւ պետք է առանց խոչընդոտի արմատական փոփոխություն արվի:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ընտրություններում նորից հաղթեց,՝ գավառական մտածողությունը, և քարանձավային հնարքները: