Այսօր ժամը 17-ին իր ընտրողներին «Ազատության» հրապարակում կհավաքի ՀՀ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն`«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցության վարչության անդամ, Արմեն Մարտիրոսյանն էլ «Ա1+»-ի հետ զրույցում չէր բացառել շուրջօրյա հանրահավաքների սկսումը:
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` իրադարձությունների նման զարգացումը շա՞տ է անհանգստացում ՀՀԿ-ականներին: «Էդպես անընդհատ, տարիներ շարունակ դա հայկական սինդրոմ է եւ քաղաքական թիմերը փորձում են ավելի ամրանալու նպատակով որոշակի գործընթացներ կատարել: Դա իրենց իրավունքն է, հանրահավաք կատարելը, բայց թվերն այնքան խոսուն են, որ պարզապես կարելի է դիտարկել ներհայաստանյան վիճակի սցենար, որը, ըստ էության, որեւէ դրական արդյունքի` ոչ երկրի, ոչ էլ իրենց համար, բերող գործոն չէ»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն իմունիտետ ունեն հանրահավաքների նկատմամբ, պարոն Սահակյանը հակադարձեց. «Ես կարծում եմ, որ հենց այս իշխանությունները, որոնք կրկին անգամ ապացուցեցին կամ ապահովեցին իրենց արդյունքները, հենց նրանք էին, որ ավելի բաց, ավելի թափանցիկ գործողության դաշտ ստեղծեցին վերջապես, տարիների աշխատանքի արդյունքում: Մարդիկ ազատ օգտվում են իրենց ընտրական իրավունքից, կարողանում են ազատ ձեւով արտահայտել իրենց իրավունքները, ուստի, չեմ կարծում, որ ընտրական գործընթացները վարկաբեկելու խնդիր կարող է առաջանալ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, կարծում եմ, իր համար պետք է փորձի ավելի տեսանելի դարձնել ընտրությունների արդյունքները: Կարծում եմ, հանրահավաքն էլ հենց դրա համար է»:
Ամեն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղում է եւ բավականին պատկառելի տոկոսներով. Պատրաստվո՞ւմ է ՀՀԿ-ն համագործակցության առաջարկով հանդես գալ` հարցին, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն եւ ընդհանարապես, հաղթողները չեն առաջարկում: Հաղթողը, ըստ մեր զրուցակցի, հռչակում է իր ծրագիրը եւ այն քաղաքական ուժերը, որոնք սկզբունքորեն համաձայնություններ ունեն այդ ծրագրերի հետ, չի բացառվում, որ հետագայի համար ընդհանուր մոտեցումներ ձեւավորեն:
Կարդացեք նաև
Իսկ մեր այդ դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական օլիգարխներին եւ հեղինակություններին հանձնարարություններ էր տվել` ընտրական գործընթացներին չխառնվելու, սակայն, որոշ դեպքեր եղան: Մասնավորաբար, Կենտրոն համայնքում Գագիկ Բեգլարյանի «ենթակաները», Էրեբունիում` Մհեր Սեդրակյանի, լրագրողների հետ վիճաբանություններ ստեղծեցին, Մալաթիայում Սամվել Ալեքսանյանը կրկնակի քվեարկություններ կազմակերպեց եւ այլն. արդյոք կուսակցական տույժեր սպասվո՞ւմ են նրանց, Գալուստ Սահակյանն ասաց, որ բոլոր փաստերի վերաբերյալ, որոնցում պրովոկացիաներ չկան, կլինեն ոչ միայն կուսակցական , այլ նաեւ իրավական տույժեր: «Մեկ միլիոնուկեսից ավելի զանգվածային միջոցառում է, բնականաբար, ոչ էական, թույլ ինչ-որ բաներ, կարելի է խոսել ընդհանրապես ընտրությունների մասին»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏԵՍՆԵՍ ՍՐԱՆ ՍԻՐՈՂ ՄԱՐԴ ԿԱ*:ԱՍՏՎԱԾ ԻՄ, ԱՌԱՆՑ ԼՈՒՐՋ ՊԱՏՃԱՌԻ ՏԱՆԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ:ԻՄ ԱՍՏՎԱԾՆ ԻՆՁ ՆԵՐԻ; ՔԱՑԱԽ ԴԱՌՆՈՂ ԳԻՆԻ ԷԼ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ:
Հաստատ չկա:
գալուստ սահակյանը ի՞նչ խղճով է ապրում: Սարսապելի է:
գալուստ ստահակյանը…
դեռևս ուշ չէ, թողություն հայցեք և ապաշխարհեք
Տո որտեղ գնա թողություն համար: Հայստանի վեհափառի համար իրա արածները մեղք չի արտասահման էլ չի կարա գնա նույն իրա արածների համար:
Viktor A Badalyan
Անապատ
Հենց գալուստը սփրթնում ա, ուրեմն գործերը վատա…գալուստ-գնալուստ. գալուստիկ-գնալուստիկ…արման-կարման, արմանչիկ- կարմանչիկ…ահա այն ամենը, ինչ զգում եմ էս մարդուն ամեն անգամ տեսնելիս ու լսելիս..