Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ-ի տվյալներով` երկու տարածաշրջաններում նախագահական ընտրություններին 52 հազար 359 ընդհանուր ընտրողներից մասնակցել է 33 հազար 757-ը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանի փոխանցմամբ` ընդհանուր արդյունքներով, Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններում առավել ձայներ է հավաքել Սերժ Սարգսյանը` 18 հազար 151 քվեով, երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով հավաքել է 13 հազար 763 ձայն: Հրանտ Բագրատյանին կողմ է քվեարկել 473 ընտրող, Պարույր Հայրիկյանի օգտին` 285-ը: 136 ձայն հավաքել է Վարդան Սեդրակյանը, իսկ Անդրեաս Ղուկասյանը` 131:
Այս 2 տարածաշրջաններում ամենաքիչ ձայներ հավաքել է Արման Մելիքյանը, որն ընդամենն ունի 61 քվե: Ընդհանուր թվով 722 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: Թիվ 38 ԸԸՀ-ի նախագահի հավաստմամբ` ընտրությունների օրը հանձնաժողովը բողոքներ, ահազանգեր, դժգոհություններ չի ստացել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ