Այսօր Մեդիա կենտրոնում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ փետրվարի տասնութը «ես»-ի գիտակցությունը կարեւորելու օր էր. «Ես տեսա, որ քաղաքացին տեղամաս էր բերել իր երեխայի ապագայի պատասխանատվությունը: Դանդաղ է, դժվար է, բայց քաղաքացին ծնվում է»:
Հակոբյանը ասաց, որ ինքը գլուխ է խոնարհում Շիրակի ժողովրդի առջեւ, որովհետեւ նրանք պաշտպանում էին պետության վարկը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին: «Բոլոր քաղաքներում հաղթել Է Րաֆֆի Հովհաննիսյանը, ես ամենուր տեսել եմ, թե ինչպես է օգտագործվել վարչական ռեսուրսները:
Յուրաքանչյուր տեղամասերում նստած են եղել դիտորդներ, որոնք արձանագրում էին թե ովքեր են եկել ընտրության, եւ ովքեր չեն եկել եւ ում պետք է բերեն, եւ սա ղեկավարվում էր ՀՀԿ-ի կողմից: Ավելի լուրջ կեղծարար, քան Շիրակի մարզի դիտորդներն էին ես չեմ կարող նշել: Ես հետեւողական եմ լինելու այս հարցով»,-ասաց Հակոբյանը, որի խոսքով, երբ իշխանությունը զգաց, որ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթում` սրություն, լարվածություն հաղորդեց գործընթացին: «Հաղթել է ընդդեմ իշխանության տրամադրությունը: Սա հանուն Րաֆֆիի ընտրություն էր, ժողովուրդը գալիս էր վստահությամբ ու համակրանքով: Ընտրություններում հաղթեց վստահութունը, ժպիտը: Իսկ այսօր
ժամը հինգին գնահատական կտանք ընտրություններին, կասենք «Ժառանգությո՞ւնն» ընդունում է այս ընտրության արդյունքները, թե՞ ոչ: Սպասեք ու կտեսնեք»:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, թե իր կարծիքով՝ այժմ չունենք լեգիտիմ իշխանություն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ