ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը՝ ամփոփելով ուսումնասիրված ցուցանիշները, օրերս հայտնեց, որ նախորդ տարիներին լավագույն դատավոր ճանաչված դատավորները շարունակում են պահպանել մասնագիտական բարձր որակներ: Վարչական դատարանում լավագույն ցուցանիշներն ունեն Քրիստինե Մկոյանը, Ռուզաննա Հակոբյանը եւ Արման Թովմասյանը:
2012թ. «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը:
Տարվա դատավոր ճանաչվեցին Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշենի դատավորներ Մարգարիտա Հարթենյանը, Անի Մխիթարյանը, Ավան եւ Նոր Նորք դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը, Գեղարքունիքի մարզի դատարանի դատավորներ Վանիկ Վարդանյանը, Արթուր Թամրազյանը, Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանը, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի դատարանի դատավոր Հարություն Ենոքյանը, Կոտայքի մարզի դատարանի դատավոր Նելլի Գալստյանը, Լոռու մարզի դատարանի դատավոր Գուրգեն Գագիկյանը:
Քրեական գործեր քննող դատավորներից լավագույններից էին Մալաթիա-Սեբաստիա դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, Աջափնյակ եւ Դավիթաշեն դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, Աջափնյակ եւ Դավիթաշեն դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
Կարդացեք նաև
Մարզերից, քրեական գործեր քննող դատավորներից լավագույնների կազմում են Արարատի եւ Վայոց ձորի մարզերի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավորներ Հարություն Մովսեսյանը եւ Մարտին Սարոյանը, Լոռու մարզի դատարանի դատավորներ Մարինե Մելքոնյանը եւ Մուշեղ Հարությունյանը:
Մարզերից, քրեական գործեր քննող դատավորներից 2012թ. «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին արժանացավ Կոտայքի մարզի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: 2012թ. «Տարվա լավագույն դատարան» ճանաչվեցին Լոռու եւ Կոտայքի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ