Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Դա փիլիսոփայական, հռետորիկական հայտարարություն էր»

Փետրվար 19,2013 13:42

Գալուստ Սահակյանը՝ ԵԱՀԿ դիտորդների եւ ՀՀ ՄԻՊ-ի գնահատականների մասին

«Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից: Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն»,- այսօր հայտարարել է Տոնինո Պիցուլան` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը : Ի դեպ, այս դիտորդական առաքելությունը Հայաստանում է գտնվում ՀՀ իշխանությունների հրավերով:

Aravot.am-ի հարցին` կիսո՞ւմ եք դիտորդների գնահատականը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Ինքս էլ եմ լսել եւ տեղյակ եմ այդ հայտարարություններին, դա ընդհանուր մտքից քաղված կարծիքով եք հարցը ներկայացնում: Ընտրությունները գրանցվել է դրական քայլ` Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներում, ինչ-որ տեղ նաեւ արդյունավետ: Այնպես որ, ոչ մի ընտրություն չի կարող լինել, այդպես առավել բարձրագույն: Ընտրությունները մրցակցային են եղել, 60 տոկոսից ավելի մասնակցություն եւ կարծում եմ, որ գոնե այս պահին արտառոց նկատելի խախտումներ կամ գոնե բացթողումներ չկան»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ իր նախնական դիտարկման մեջ արձանագրել է. «Այդուհանդերձ, որևէ գնահատական չի կարող լինել հայ հանրության համար լիարժեք և վստահելի, եթե Հայաստանի ոստիկանությունը օբյեկտիվորեն չներկայացնի, թե hետևյալ լրջագույն ընտրախախտումների վերաբերյալ քանի ահազանգ է եղել և դրանցից քանիսն են եղել հիմնավոր՝ ընտրակաշառքի բաժանում, կրկնակի քվեարկություն, ուղղորդված քվեարկություն, քվեաթերթիկի լցոնում, հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ճնշում ձայների հաշվարկի ընթացքում, ձայների հաշվարկի արդյունքների կեղծում: Ընդ որում ոստիկանությունը պետք է հրապարակի նաև այդ ահազանգերը հիմնավոր կամ անհիմն գնահատելու հիմքերն ու պատճառները: Չափազանց կարևոր է նաև հրատապ պարզել և հանրությանը ներկայացնել, թե ինչու էր քվեարկության օրը խափանվել «Գալա» հեռուստաընկերության կայքի աշխատանքը: Անհրաժեշտ է նաև հրատապ բացահայտել լրագրողների ու դիտորդների գործունեության խոչընդոտման բոլոր դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:
Այս առիթով, Aravot.am-ի հարցին ՀՀԿ գործադիր մարմնի անդամը հակադարձեց. «Խոսքն այն մասին է, որ 200 բողոքներ են եղել, դրանք հասցեագրվել են համապատասխան լիազոր մարմիններին եւ ընդհանուր եզրակացություն է կայացնում, որ պիտի այդ դիմումներն ամբողջովին նայվի եւ իր կարծիքն է ասում, թե ընտրախախտումն ինչ է նշանակում: Դա փիլիսոփայական, հռետորիկական հայտարարություն էր, որը կապված չէ որեւէ բուն խախտման կամ բացասական գնահատականի հետ »:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728