Դայվինգը ստորջրյա էքստրեմալ մարզաձեւ է, որով զբաղվողները հաճախ շփվում են շնաձկների հետ:
Օուշեն Ռամզինը՝ Հոնոլուլուից, որ նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստ է, որպես կենդանիների, հատկապես, սպիտակ շնաձկների, անխնա ոչնչացման դեմ պայքարի ակցիա, օվկիանոսում շփվել է սպիտակ շնաձկան հետ: «Մարդկանց մեծ մասը կարծում է, թե շնաձուկը գիշատիչ է, որը խժռում է շրջապատում շարժվող ամեն բան: Սակայն իրականում շնաձկները շատ խելացի եւ հաշվենկատ են, զգուշավոր՝ մարդու հայտնվելու դեպքում: Ես սուզվեցի ջրի ընդերք: Շնաձուկը նկատեց ինձ: Ես սպասեցի մինչեւ նա դանդաղ մոտեցավ: Ձեռքով հպվեցի շնաձկանը: Նա ընդունեց ինձ եւ «համաձայնեց» միասին լողալ», – հայտարարել է Ռամզինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ