Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնակի առավելությամբ հաղթեց

Փետրվար 19,2013 13:23

2013 թ. փետրուարի 18-ին Հայաստանի Հանրապետութեան բնակչութիւնը կատարեց անկարելի թուացող մեծագործութիւն: Շրջանցելով բնակչութեան չնչին տոկոսը կազմող արկածախնդիր խաբեբաների զեղծարարութիւնները, առաջին անգամ վերջին 20 տարում յաղթեց սուտ անկախութիւն բարբառող ազգի տականքին եւ արժանի թեկանածուին ընտրելով ՀՀ նախագահ , մեր երկրին շնորհեց իրական անկախութիւն: ՀՀ բնակչութիւնը ցոյց տուեց, որ ինքը միշտ էլ գիտակցօրէն թէ ենթագիտակցօրէն, բնազդական եզակի մի խոհականութեամբ իր միջից յայտնաբերել է հանրութեանը իրօք նուիրուած եւ յանուն ազգի կեանքն իսկ զոհաբերելու պատրաստ անհատների: Այդ անհատն այս անգամ նրա մերօրեայ ընտրեալ Րաֆֆի Յովհաննիսեանն է, որը մեր ազնուական ժողովրդի արդար քուէներով ձայների առնուազն կրկնակի առաւելութեամբ յաղթեց ՀՀ ամբողջ պաշտօնազօրը, բանակը, ոստիկանութիւնն ու կաշառառու զանգուածը օտար երկրի ակնբախ օժանդակութեամբ իրեն լծած գործող նախագային:

Փա~ռք, հազա~ր փառք ՀՀ բնակչութեանը, որը իրագործեց անկարելի թուացող առաւելագոյնը: Ընտրեալ նախագահը պարտուած թեկնածուին յորդորեց ընդունել բնակչութեան յաղթանակը: Համայն հայութիւնը պէտք է միանա նորընտիր նախագահի այս ներողամիտ յորդորին: Իսկ ՀՀ հասարակական-քաղաքական ուժերը մէկ ճանապարհ ունեն. կամ պէտք է ՄԻԱՆԱՆ ժողովրդին, կամ` ժողովրդի քուէների կողոպուտով իրեն յաղթող յայտարարած գործող նախագահին: Երրերդ կողմ չը կայ, քանզի մենք կամ ժողովրդի հետ ենք, կամ ժողովրդի քուէն եւ իրաւունքը քսան տարուց աւելի կողոպտող վարչախմբի հետ:

Ռաֆայէլ Համբարձումեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել