Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խմբակցության քարտուղար. «Ընտրակաշառքը բացառված է»

Փետրվար 19,2013 13:01

Հատվածներ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հարցազրույցից;

– Շատ խոսվեց մարզերից մայրաքաղաք ընտրողներ տեղափոխելու և կրկնակի քվեարկություն կազմակերպելու դեպքերի մասին։ Որպես մարզային «համակարգող», նման խնդիր Ձեզ մոտ եղե՞լ է։

– Դրանք նախապես հաստատված, լրացուցիչ ցուցակներ են։ Օրենքը թույլ է տալիս, որ քաղաքացին, ըստ իր գտնվելու վայրի, հնարավորություն ունենա ընտրություն անելու, որպեսզի իր ընտրական իրավունքը չխախտվի։ Չեմ կարծում, որ սա խախտման համար հիմքեր է ստեղծում։ Այստեղ անհանգստանալու խնդիր չկա։ Լոռու մարզում ինքս անձամբ մեկ-երկու հրապարակում եմ տեսել, զանգել, հետաքրքրվել եմ, պարզվել է՝ թյուրիմացություն է եղել։ «Ժառանգության» վստահված անձը չի իմացել, որ գյուղապետը Սերժ Սարգսյանի վստահված անձն է և համարել է, որ նա քարոզչություն է արել, այնինչ նա իր պարտականությունն է կատարել։ Պարզաբանումից հետո հարթվել է ամեն ինչ։

– Բացառո՞ւմ եք միկրոավտոբուսներով մայրաքաղաք տեղափոխված «ընտրակեղծարարների» փաստը։

– Այո, երկրորդեմ. կրկնակի քվեարկություն չի եղել, դա օրենքի պահանջով իրականացված քվեարկություն է։ Եթե մի տեղ քվեարկություն արել ես, քո անունը մեկ այլ ցուցակում չի կարող լինել։

– Տեղեկություններ եղան նաև այն մասին, որ ՀՀԿն մարզերում, մասնավորապես Տավուշում, 5000 դրամ է բաժանում և 25 կգ ալյուր։

– Իմ հոբբին որսորդությունն է, ու երբ համեմատություններ եմ անցկացնում, հասկանում եմ, որ սուտ են խոսում ավելի շատ ընտրական գործընթացներում, քան որսի ժամանակ։ Այդպիսի տեղեկություններ տարածում են այն քաղաքական ուժերը, մարդիկ, որոնք որևէ կերպ ընտրություններին մասնակցություն չունեցան։ Եթե նրանց նպատակը միայն ընտրական գործընթացը հարամելը չէր, ու նման մտահոգություններ ունեին, պետք է առաջադրվեին ու տեղերում իրենց վերահսկողությունն իրականացնեին։ Ընտրակաշառքը բացառված է, որովհետև դրա շարժառիթ

գոյություն չունի։ Այդ հայտարարությունները հուսահատված մարդկանց քայլեր են, քանի որ տեսնում են, որ ՀՀԿ-ն ի վիճակի է անցկացնելու նորմալ, օրենքի տառին համահունչ ընտրություններ։ Ինքս Սպիտակի մեր շտաբում եմ եղել ու որևէ խախտում չեմ արձանագրել։

– Արձանագրված խախտումներն ընտրական հետագա գոոծընթացների վրա որակապես կազդե՞ն։

– Մեր թիմը շատ լավ հասկանում է, որ մեր երկրի ապագան արդար, օրինակելի ընտրական գործընթացների մեջ է, այսինքն՝ նախընտրական քարոզչություն, բուն ընտրություններ, հետընտրական զարգացումներ։ Նախընտրականում ականատես եղանք, որ ոչ միայն ամեն ինչ լավ է, այլև շատ լավ, բոլորի համար ստեղծված էին հավասար պայմաններ։ Թեկնածուներից ոչ մեկը չարձանագրեց, որ իր նախընտրական քարոզարշավը ինչ-որ կերպ խոչընդոտվել է։ Ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ մի էական խախտում, արտառոց երևույթներ չեն արձանագրվել։ Ընդամենը բամբասանքի մակարդակի խոսակցություններ են, որոնք հիմք չունեն։ Անձամբ ահազանգի հետևից գնացել եմ և «արջի ծառայություն» մատուցողներին պատժել։ Իսկ հետընտրական շրջանում կցանկանայի, որ ընդդիմադիրները սոսկ քննադատություններով հանդես չգային, պիտի փորձել նոր ընտրական մշակույթ ձևավորել, երբ պարտվողներն արժանապատվորեն կընդունեն պարտությունն ու կշնորհավորեն հաղթողին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728