Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Կիրակոսյան. «Դրսից ես ավելի շատ օգուտ կտամ Հայաստանին»

Փետրվար 19,2013 12:56

Հատված Միհրան Կիրակոսյանի հարցազրույցից:

Արտասահմանյան արտիստներից ո՞ւմ հետ եք աշխատել։ Ինչպե՞ս են նրանք իմացել Ձեր մասին։

– Վերջին շրջանում մի քանի հետաքրքիր բեմադրություններ եմ արել «Big Time Rush» խմբի, Victoria Hustice, Selena Gomez-ի համար։ Selena Gomez -ի համար մի ամբողջ համերգային ծրագրի պարերն եմ բեմադրել։ Հնարավորություն եմ ունեցել աշխատել նաև «Nickolodeon TV show & Disney TV show»-ի համար։ Վերջին աշխատանքս եղել է ամերիկյան «THE VOICE TV show»-ի համար, որում հանդես եմ եկել թե որպես պարող, թե որպես բեմադրող։

Ես 14 տարեկանից գրանցված եմ «Dance Agency»–ում եմ և ունեմ իմ «agent»-ը, որը զբաղված է ինձ ներկայացնելով ու ինձ համար աշխատանք փնտրելով։ Ինչ էլ որ քեզ համար գտնեն, դու, միևնույն է, պիտի գնաս և audition-ի մասնակցես։ Այստեղ կարևոր է նաև քո ռեզյումեն, թե ո՞ւմ հետ ես աշխատել, ի՞նչ գործեր ես արել, և այլն։ Ի վերջո, հիմա համացանցի դարում ենք ապրում, բավական է «ցօօցle»-ով փնտրել և վերջ՝ բոլորը կիմանան, թե դու ով ես։

Ներկայումս ինչոր մեկի հետ համագործակցո՞ւմ եք։

– Հենց հիմա աշխատում ենք երիտասարդ երգչուհի Լուարայի հետ,

պատրաստում ենք նրա երկրորդ տեսահոլովակը։ Ամեն ինչ անում ենք

Լուարային ամերիկյան շոու-բիզնեսում ամենաբարձր մակարդակով

ներկայացնելու համար։ Նոր ենք թողարկել նրա «Կրակիր ինձ» երգը,

որի տեսահոլովակի պարերը ես եմ բեմադրել։

Ո՞ւմ հետ կուզենայիք աշխատել։

– Իմ դեպքում առայժմ աշխատանքի համար ինձ են ընտրում։ Դեռ չի

եկել այն ժամանակը, որ ես ընտրեմ, թե ո՞ւմ հետ կուզենայի աշխատել։

Ձեզ Հայաստանում շատ քիչ ենք տեսնում։ Հայաստան վերադառնալու և այստեղ Ձեր կարիերան շարունակելու ցանկություն չկա՞։

– Հայաստան անպայման կգամ՝ հանգստանալու նպատակով։ Ինչ

վերաբերում է Հայաստանում կարիերա անելուն, ես անկեղծ չեմ պատկերացնում, թե դա այդտեղ ինչպե՞ս կարելի է անել։ Ավելի լավ է՝ ես այստեղ մնամ, այստեղից ես ավելի շատ օգուտ կարող եմ տալ։

Եթե Հայաստանում մնայիք, նույն հաջողությունները կունենայի՞ք։

– Սա թող որպես մեծամտություն չհնչի, բայց եթե ես Հայաստանում մնայի, հաստատ չէի ունենա նույն հաջողությունները, ինչ հիմա ունեմ։ Իսկ չէի ունենա մի պարզ պատճառով՝ Հայաստանում դու որքան էլ տաղանդավոր լինես, որևէ մեծ ընկերության կողմից քեզ տեսնելու հնարավորությունը հավասար է զրոյի։ Այսինքն՝ դրսում աշխատելուդ հնարավորությունն էլ է հավասար զրոյի։

Հայ երգիչերգչուհիների հետ համագործակցելու  ցանկություն չկա՞։

– Իհարկե, շատ կուզենայի մեր հայազգի երգիչ-երգչուհիների հետ համագործակցել, բայց մինչ այսօր ոչ մի լուրջ առաջարկ չի եղել։

Գոհար ԱՐԱՄՅԱՆ

«168 ժամ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728