Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացիների 60 %-ի ձայնը գործող նախագահինն էր». ԱՊՀ դիտորդ

Փետրվար 19,2013 12:51

«Մենք հանդիպել ենք ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, իշխանական մարմիններին: Լարվածություն չկար, ամեն ինչ անցավ դրական»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2013թ.-ի ՀՀ նախագահի թեկնածուի ընտրության ընթացքի մասին նշեց ԱՊՀ դիտորդ Սերգեյ Լեբեդեւը:

Նրա պնդմամբ շատերը երբեմն իրենց պարտությունը չեն կարող ընդունել, կարեւոր է դա պատվով հաղթահարել: Մինչ ընտրությունները պետք է պայքարել, սակայն ընտրություններից հետո անհրաժեշտ չէ բողոքարկել, քանզի սա հայ ժողովրդի հաղթանակն է.

«Մենք բարեկամաբար ենք նայել ընտրություններին՝ նպատակն էր պահպանել Հայաստանի քաղաքացիների իրավունքները ընտրությունների ժամանակ: Ամեն ինչ դրական էր՝ սեւ փիառ, լարվածություն ու կեղտոտ մեկնաբանություններ չկային»:

Դիտորդի համոզմամբ բոլոր թեկնածուները ներկայանալու նույն շանսերն ու հնարավորություններն ունեին՝ ՀՀ քաղաքացիները ծանոթ էին նրանց գործելակերպին:

Ընտրությունների ավարտից հետո 8 պետություն ուսումնասիրել է ընտրական փաստերը եւ եկել են այն եզրակացության, որ ընտրությունները եղել են ազատ, արդար եւ բաց:

ԱՊՀ դիտորդ Նիկոլայ Լոզովիկի խոսքով ընտրությունները մրցակցային էին. «Իշխանությունները երեւում են ընտրությունների ժամանակ, ոչ թե ցույցերի: ՀՀ քաղաքացիների 60 %-ի ձայնը գործող նախագահինն էր՝ 40 %-ը մյուս թեկնածուներինը»:

Ղազախստանի ներկայացուցիչ Մարատ Սարսեմբաեւի խոսքով՝ 30 մարդ Ղազախստանից մասնակցել է ընտրություններին: Ամեն ինչ պրոֆեսիոնալ ձեւով էր, բարձր մակարդակի վրա:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728