Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կոլեկտիվները, ի սրտե շնորհավորում են մեծարգո պարոն Սերժ Սարգսյանին՝ 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում համոզիչ ու ծանրակշիռ հաղթանակ տանելու կապակցությամբ, կիսում այն հարյուրհազարավոր հոյորդիների ուրախությունը, ովքեր ձայն տալով Սերժ Սարգսյանին, վստահ են, որ առաջիկա հինգ տարում մեր հայրենիքը կընթանա զարգացման, կայունացման ու հզորացման ուղիով: Համոզված ենք, որ իսկապես ունենալու ենք ավելի ապահով, ավելի բարեկեցիկ, ավելի ծաղկուն Հայաստան, ուր կտիրի սոցիալական հավասարությունն ու օրենքի գերակայությունը, երկիր, ուր ապրելը կլինի ավելի դյուրին, կյանքն՝ ավելի երջանիկ: Նաև, հուսով ենք, որ առաջիկա հինգ տարիներում, մեր պետությունն առավել ուշադրություն կդարձնի հայրենական սպորտի զարգացմանը, մարզիկներն էլ՝ իրենց հաղթանակներով, առավել կբարձրացնեն Հայաստան երկրի ունունն ու հայի պատիվը:
Հայկական սամբոյի բազմանդամ ընտանիքի անունից,
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ՝ Լևոն Հայրապետյան
լևվոն հայրապետյանը, սերժ սարգսյանը, ռոբերտ քոչարյանը նույն բնից են: Կարդացեք նրանց
կենսագրությունը և կհասկանաք, որ այդ ամենը մեկ մարդու հայտարարություն է: Ոչ մի սամբոյի
կամ ձյուդոյի կոլեկտիվի շնորհավորանք չկա: