Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Ս. Սարգսյանը ոչ թե հաղթեց, այլ դարձավ, քանի որ հաղթում են ազնիվ արդար ընտրություններում»

Փետրվար 19,2013 12:34

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մինչ նախագահական ընտրությունները բազմաթիվ առիթներով կարծիք է հայտնել, թե ՀՀ նախագահի ընտրություններն ավարտված են. Սերժ Սարգսյանը հաղթել է էպոսագետին:

Այսօր ԿԸՀ-ն արդեն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները https://www.aravot.am/2013/02/19/204588/, որոնց համաձայն՝ առաջին տեղում է Սերժ Սարգսյանը, երկրորդ տեղում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Aravot.am-ը պարոն Բադալյանից հետաքրքրվեց՝ հիմա է՞լ է կարծում, որ Ս. Սարգսյանը հաղթել է էպոսագետին: Նա պատասխանեց. «Ես նկատի չեմ ունեցել կոնկրետ էպոսագետին, այլ այն, որ բոլոր թեկնածուներն էլ, այսպես ասած, էպոսագետի գործառույթ են իրականացնում: Ու հաղթեց, իհարկե, չակերտներում հաղթեց: Ոչ թե հաղթեց, այլ դարձավ, քանի որ հաղթում են ազնիվ արդար ընտրություններում»:

Մեր այն դիտարկմանը, եթե ոչ թե միայն «Ժառանգությունը», այլև ուրիշ ընդդիմադիր ուժեր էլ սատարեին Ր. Հովհաննիսյանին՝ հնարավո՞ր է գրանցվեր այլ արդյունք, պարոն Բադալյանն այսպես արձագանքեց. «Բացառված է, քանի որ նախ ընդդիմադիր դաշտ հասկացություն չկա, ի սկզբանե, որոշված էր՝ ով է լինելու առաջին տեղում, ով՝ երկրորդ: Այդ դեպքում ուղղակի գումարները, որոնք քվեարկությունից առաջ հինգ-տասը հազար բաժանում էին միայն մասնակցություն ապահովելու համար, այդ գումարների թիվը կավելանար ու մի քիչ ավելի բարձր կլիներ մասնակցությունը: Բայց բացառվում է, որ Ր. Հովհաննիսյանը դառնար նախագահ»:

Հաշվի առնելով, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայների քանակն ավելին է, քան 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանինն էին՝ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ընդդիմադիր դաշտում ուժերի վերադասավորում: Ա. Բադալյանը պատասխանեց. «Ընդդիմադիր դաշտ հասկացություն գոյություն չունի, դա լրագրողները հորինել են: Այլ հարց է, թե ազդեցիկ ուժերը քաղաքական ապագա ունե՞ն, թե՞ ոչ: Եթե որակապես փոփոխության ենթարկվեն, նրանք ապագա կունենան: Իսկ այս նկարված 36 տոկոսը շատ կարճ ժամանակ է տևելու: Երբ նրանք բարեփոխված կմասնակցեն ընտրություններին, կտեսնենք, թե ինչպես է այդ 36-ը իջնում 5-6 տոկոսի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    ՈՒզում է հայի ստրկատերը լինել, իսկ հայի ուզելը կարևոր չէ;Ստրուկներին տեր պետք է, որ ստրուկ լինելը չմոռանան…Վայ էն ստրկատիրոջը, որը ոչ թե միայն հոգով ու մտքով է ստրուկ, այլ ուրիշի ստրուկն է, իր ազգի ստրկատերը;

  2. haydatakan says:

    ՀՀ նախագահի ընտրություններն ավարտված են. Սերժ Սարգսյանը հաղթել է էպոսագետին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728