Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մուկուչյանը դեռ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Փետրվար 19,2013 12:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն այս պահի դրությամբ գրավոր դիմումներ չեն ստացել:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այս ընտրությունները համարեց ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան ու բնականոն ընթացքով տեղի ունեցած ընտրություններ:

Անդրադառնալով երեկ ուշ երեկոյան նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հրապարակած ընտրախախտումներին, մասնավորապես՝ «Ժառանգության» թեկնածուի օգտին քվեարկած տրցակներով քվեաթեթրիկների անհետացմանը, պարոն Մուկուչյանն ասաց. «Քվեարկության ընթացքում եւ քվեարկությունից հետո ստացվում էին տարբեր տեղեկություններ, որոնք բացահայտ չեն համապատասխանել իրականությանը, հիմա էլ ներկայացվել են հանգամանքներ: Եթե ներկայացվում են հանգամանքներ, ապա պետք է ներկայացնեն դրաց համար հիմք հանդիսացող ապացույցները: Պետք է հիշել, գործ ունենք իրավական գործընթացի հետ, եւ ցանկաված իրավական գործընթացում միայն մերկապարանոց հայտարարույթյունները չեն կարող հիմք հանդիսանալ իրավական դատողություններ իրականացնելու համար»:

Հարցին՝ ստացվեց ավելի լավ ընտրություններ անցկացնել քան մինչեւ հիմա , պարոն Մուկուչյանն ասաց՝ այո, կայացել են նոր առաջավոր որակի ընտրություններ:

Անդրադառնալով 51.000 անվավեր քվեաթերթիկներին պարոն Մուկուչյանն ասաց, որ կդժվարանա այդ թիվը համեմատել նախորդ նախագահական ընտրությունների անվավեր թերթիկների հետ, իսկ թերթիկներում թողնված զավեշտալի գրառումների մասին էլ ասաց. «Նման վերաբերմունք շատ ու շատ այլ երկրներում հնարավոր է հանդիպել: Միաժամանակ գիտեք, որ քվեարկությունը սկսելուց առաջ կան կոչեր, որ այդ եղանակով ու նման վերաբերմունքով փչացնեն քվեաթերթիկները: Իմ կարծիքով, եթե անձը մասնակցում է քվեարկության , ապա պետք է իր լիարժեք արտացոլի»:

Նա նաեւ ասաց, որ վերջնարդյունքների դեպքում հաստատ կպարզվի, որ անվավեր քվեաթերթիկների մեծ մասը քաղաքացիների կողմից սխալ լրացնելու հետեւանքով է անվավեր ճանաչվել, այլ ոչ թե հատուկ փչացնելու միտումով:

Հարցին՝ շնորհավորել է արդեն վերընտրված Սերժ Սարգսյանին, պարոն Մուկուչյանն ասաց՝ ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728