«Ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր է» ,- այսօր այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն՝ «Ա1+»-ի այն հարցին, թե հնարավոր է, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը վերածվի շուրջօրյա հանրահավաքների:
Այսօր ժամը 17։00- ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային ասուլիս է հրավիրել՝ նախագահի ընտրությունների վերաբերյալ իր գնահատական հնչեցնելու, ինչպես նաեւ առաջիկա անելիքները հստակեցնելու համար:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ