– Ընտրությունների գնալն ինձ համար ամեն անգամ սթրես է։ Որ չեմ տեսնում դպրոցս, որ ամենամեծ խաղահրապարակն ուներ՝ կանաչապատ, գեղեցիկ, հիմա 4 կողմից բանտարկված է ավտոտնակներով ու տարաբնույթ, անհասկանալի կառույցներով՝ անխնամ, կիսախարխուլ, մռայլ։ Կանգառի փոխարեն՝ բենզալցակայան, ամենամեծ ֆուտբոլի դաշտի փոխարեն՝ սուպերմարկետ, ակացիաների ծառերով փողոցների փոխարեն՝ անճաշակ կրպակներ։ Ամենականաչ ու ամենագեղեցիկ թաղամասը դարձել է ամենաանճաշակն ու անտանելին։ Էդքանից հետո էլ ի՞նչ ընտրություն, ում էլ ընտրես, էլ ոչինչ հետ չի բերի…
– Ինչպիսի՞ Հայաստան եք ուզում ունենալ վաղը։
– Այն, ինչ ուզում եմ ունենալ, ակնկալիք չունեմ, որ հենց վաղը կունենամ։ Ուղղակի գնացել եմ ընտրության, որ իմ ձայնը չօգտագործվի։ Այդ մտավախությունը կա, եթե դու չկատարես քո պարտքը, ուրիշը կանի, ինչքան էլ ասեն, թե արդար են ընտրությունները։ Իմ ենթադրությամբ մրցակից կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց դե միեւնույն ժամանակ կարծում եմ, որ նույնիսկ միջազգային դիտորդներ պետք չեն։ Ժողովուրդը հիանալի գիտի, թե տոկոսներն ինչպես են բաշխվելու, ոչ մեկին անակնկալ չի սպասվում։ Լինելու է այնպես, ինչպես լինելու է։
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»