Դիդյե Դրոգբայի եւ Նիկոլյա Անելկայի նախկին թիմը՝ «Շանհայ Շենհուան» պայմանավորված խաղերի համար պատժվել է:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Չինաստանի ֆուտբոլի առաջնության սուպեր լիգայի մի շարք ակումբների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել: Մասնավորապես, «Շանհայ Շենհուան» եւ «Տիանջին Տեդան» 120 հազար եվրո տուգանք են վճարելու եւ այս երկու ակումբների հաշվարկից հաջորդ մրցաշրջանում կհանվի վեցական միավոր: Սրանից բացի, «Շանհայ Շենհուան» զրկվել է Չինաստանի 2003 թվականի չեմպիոնի կոչումից: Այդ տիտղոսը թափուր է հայտարարվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ