Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ

Փետրվար 19,2013 11:44

(19.02.2013 թ.  ժամը 08:00-ի դրությամբ)

 

 

 

Հ/Հ

 

 

ԱՄՍԱԹԻՎ

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԻՆՉ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՑԵԼ

1. 18.02.2013թ. Ոստիկանության Իջևանի բաժին «iditord.org» ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տպագրված, որ Գետահովիտ գյուղում` թիվ 40/33 ընտրատեղամասում մեր դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք: Կատարվում է հետաքննություն
2. 18.02.2013թ. Ոստիկանության Սպիտակի բաժին «iditord.org» ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տպագրված, որ Քարաձոր գյուղում ընտրախախտումներ են թույլ տալիս:

Պարզվել է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի շտաբը «Թերթ ԱՄ»-ին հայտնել է, որ Քարաձոր գյուղի գյուղապետ Արայիկ Մատինյանը  զբաղվում է քարոզչությամբ:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

3. 18.02.2013թ. Ոստիկանության Տաշիրի բաժին «iditord.org» ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տարածվել, որ  32/5 ընտրատարածքում խախտումներ են թույլ տալիս:

Նույն օրը, ժամը 11:10-ին պարզվել է, որ ՀՀ Նախագահի թեկնածու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Ր.Հովհաննիսյանի շտաբը ըստ մամլո խոսնակ Հ.Խուրշուդյանի կողմից «Ա-1» պլյուս հեռուստաընկերությանը տված հաղորդմամբ արձանագրվել է, որ Մարիամ Պալուսյանը  հեռախոսով հայտնել է , որ Տաշիր քաղաքի թիվ 32/5 ընտրատարածքում կատարվել է լցոնում:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

4. 18.02.2013թ. Ոստիկանության Մաշտոցի բաժին 18.02.2013թ. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից Մաշտոցի քննչական բաժին է ստացվել «iditord.org» ինտերնետային կայքէջում նույն օրը տեղադրված «թիվ 1536 հանձնաժողովի անօրինական գործողություն» վերտառությամբ տպագիր հոդվածը, որի համաձայն Երևանի Դավթաշեն 5/8 ԸՏ-ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը չի գրանցել և ներս չի թողել` պատճառաբանելով, որ նրա դիտորդական վկայականը պետք է լինի տեսանելի տեղում կպցված: Ընտրական օրենսգրքում նման պահանջ չկա և դիտորդական վկայականը ցույց տալը բավարար է գրանցելու և տեղամաս մուտք գործելու համար: Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

5. 18.02.2013թ. Ոստիկանության Ապարանի բաժին «iditord.org» ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տարածվել, որ Ապարան քաղաքի 14/21 ԸՏ ընտրատարածքում երկու անձ օգնել են ծեր կնոջը ընտրություն կատարելու հարցում, որին ընտրական հանձնաժողովի նախագահը միջոցներ չի ձեռնարկել: Միաժամանակ մարզի դատախազությունից ստացվել է թիվ 58/6-13 գրությունն այն մասին, որ նույն կայքում տեղադրված է «1537 մյուս մասնակիցների անօրինական գործողություններ» ՔԴՕ 180-181 հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

 

Ոստիկանության Արագածոտնի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

6. 18.02.2013թ. Ոստիկանության Տավուշի բաժին «iditord.org» ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տարածվել, որ Չինարի գյուղում խախտվում է ընտրության գաղտնիությունը, անհայտ անձը վերահսկում է քվեաթերթիկում Սերժ Սարգսյանի անվան դիմաց նշում կատարելը Կատարվում է հետաքննություն
7. 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի բաժին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության բաժին է ստացվել <<galatv.am>> ինտերնետային կայքէջում հրապարակված <<Սամվել Ալեքսանյանը ընտրող է տարել Երևան>> վերտառությամբ հոդվածը, որ նույն օրը, ժամը 09:05-ին Ս.Ալեքսանյանը Ախուրյանի շաքարի գործարանի բակից աշխատակիցներով  լի 4 միկրոավտոբուսներ և 1 մարդատար ավտոբուս է տեղափոխել Երևան քաղաք` ընտրությանը մասնակցելու համար: Կատարվում է հետաքննություն
8. 18.02.2013թ. Ոստիկանության Ճամբարակի բաժին 18.02.2013թ. ժամը 14:15-ին Գեղարքունիքի մարզի դատախազությունից գրություն է ստացվել այն մասին, որ ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ Ճամբարակ քաղաքի  թիվ 23/21, 23/22 և 23/23 ընտրատեղամասերում ընտրողները ներկայացել են ընտրության և նկատել, որ իրենց փոխարեն արդեն իսկ քվեարկած է: Կատարվում է հետաքննություն
9. 18.02.2013թ. Ոստիկանության Մաշտոցի բաժին 18.02.2013թ. թիվ 6/02 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 13:00-ին թիվ 6/02 ընտրական տեղամասում քվեարկության ընթացքում ընտրողներից Մարիետա Նազարյանը խախտելով քվեարկության գաղտնիությունը, քվեարկելուց և քվեարկության խցիկից դուրս գալուց հետո` քվեաթերթիկը ցույց է տվել դստերը` Նունե Նազարյանին Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

10. 18.2.2013թ. Ոստիկանության Գավառի բաժին 18.02.2013թ. ժամը 14:15-ին Գեղարքունիքի մարզի դատախազությունից գրություն է ստացվել այն մասին, որ «iditord.org» ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու «Ժառանգություն» առաջնորդ Ր.Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրվել է այն փաստը, որ Մամիկոն Սայադյանը հայտնել է, թե ինչպես են Գավառի պետական համալսարանում հավաքել դասախոսների անձնագրերը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները հանձնաժողովի անդամներ են հավաքագրում ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար Կատարվում է հետաքննություն
11. 18.02.2013թ. Ոստիկանության Շենգավիթի բաժին 18.02.2013թ. ժամը 14:00-ին Շենգավիթի վարչական շրջանի դատախազությունից գրություն է ստացվել «iditord.org» ինտերնետային կայքէջում «Բարեգործություն և քարոզչություն» վերտառությամբ նույն օրվա ժամը 12:18-ի հրապարակման վերաբերյալ այն մասին, որ «Այսօր վաղ առավոտյան Շենգավիթ համյնքում ընտրակաշառք են բաժանել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար, գումարը եղել է 5000 ՀՀ դրամ, մինչ այսօր այդ համայնքում դեռ ոչ մի տեղեկություն չի եղել ընտրակաշառքի հետ կապված, սակայն առավոտյան ժ.08:00-ից մինչև 09:00-ի սահմաններում արդեն դռնեդուռ ընկած 5000-ական դրամներ են բաժանում»: Կատարվում է հետաքննություն
12. 18.02.2013թ. Ոստիկանության Իջևանի բաժին <<Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը>> արձանագրել է, որ թիվ 41/23 ընտրատեղամասում 2 քաղաքացիներ մոտենում են դրսում ցուցակներում իրենց անունները փնտրողներին և հորդորում ընտրել Սերժ Սարգսյանին Կատարվում է հետաքննություն
13. 18.02.2013թ. Ոստիկանության Ճամբարակի բաժին <<iditord.org>> ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տարածվել, որ Ճամբարակ քաղաքից մի տղամարդ զանգահարել է և հաղորդել, որ Թթուջուրում գտնվող ընտրատարածքում չեն թողնում, որ մասնակցի ընտրությանը, ասում են, թե իրենց ուտզած անձին ընտրի, կազատեն աշխատանքից, առաջարկում են 4000 դրամ և կարտոֆիլ: Կատարվում է հետաքննություն
14. 18.02.2013թ. Ոստիկանության Ապարանի բաժին <<iditord.org>> ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տարածվել, որ <<1549 մյուս մասնակիցների անօրինական գործողություն>> հոդվածը, ըստ որի Ապարան քաղաքի թիվ 14/23 ընտրատեղամասում ՔՀ-ի դիտորդը արձանագրել է, որ քվեախցում 2 հոգի են, ինչը օրենքի խախտում է:

Վերջինս դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը` անձանցից մեկին դուրս հրավիրելով քվեախցից

Կատարվում է հետաքննություն
15. 18.02.2013թ. Ոստիկանության Թալինի բաժին 18.02.2013թ. Արագածոտնի մարզի դատախազությունից գրություն է ստացվել, որ Ր.Հովհաննիսյանի նախընտրական շտաբի արձանագրված խախտումների թվում նշվել է, որ ՀՀԿ Թալինի շտաբում պատրաստվում են գունավոր գրիչներ` կաշառված և սպառնալիքի տակ ընտրող քաղաքացիների քվեարկությունը վերահսկելու նպատակով Կատարվում է հետաքննություն
16. 18.02.2013թ. Ոստիկանության Ապարանի բաժին <<iditord.org>> ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տարածվել, որ <<թիվ 1814 ընտրատեղամասի մյուս մասնակիցների անօրինական գործողություն>> հոդվածը, ըստ որի 14/22 ընտրատեղամասում ՔՀ-ի դիտորդը արձաքնագրել է 2 հոգի քվեախցում, ինչը օրենքի խախտում է: հանձնաժողովի նախագահի միջամտությամբ խախտումը վերացվել է: Կատարվում է հետաքննություն
17. 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի բաժին 18.02.2013թ. ժամը 15:40-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների  դատախազությունից գրություն է ստացվել <<Aravot.am>> ինտերնետային կայքէջում զետեղված հաղորդագրության վերաբերյալ, որ թիվ 181 դպրոցում տեղակայված  8/16 ընտրատարածքում ամուսինը քվեարկել է իր կնոջ փոխարեն Կատարվում է հետաքննություն
18. 18.02.2013թ. Ոստիկանության Ճամբարակի բաժին <<Aj ditord>> ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տարածվել, որ Ճամբարակ քաղաքից մի տղամարդ է զանգահարել և հաղորդել, որ <<Հայկական ժամանակ>> օրաթերթի աշխատակից Ա.Հակոբյանին է դիմել Ճամբարակ քաղաքի մի բնակիչ` հայտնելով, որ քվեաթերթիկը ստացել է, որի վրա արդեն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի դիմաց նշված է եղել: Կատարվում է հետաքննություն
19. 18.02.2013թ. Ոստիկանության Վանաձորի բաժին 18.02.2013թ. Լոռու մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Ե/2013-1502/94 հաղորդումը` Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում <<Հայաստանի էլ.ցանցեր>> տնօրենի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

20. 18.02.2013թ. Ոստիկանության Վանաձորի բաժին 18.02.2013թ. Լոռուև մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Ե/2013-1502/94 հաղորդումը` Վանաձոր քաղաքի <<3-րդ մաս>> թաղամասում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

21. 18.02.2013թ. Ոստիկանության Վանաձորի բաժին 18.02.2013թ. Լոռու մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Ե/2013-1502/94 հաղորդումը` Վանաձոր քաղաքի Տաշիր պիցցայատան աշխատակիցների կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

22. 18.02.2013թ. Ոստիկանության Վանաձորի բաժին 18.02.2013թ. Լոռու  մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Ե/2013-1502/94 հաղորդումը` Վանաձոր քաղաքի <<Այսբերգ>> սրճարանին կից շենքերից մեկում ոմն Ալվարդի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

23. 18.02.2013թ. Ոստիկանության Վանաձորի բաժին 18.02.2013թ. Լոռու մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Ե/2013-1502/94 հաղորդումը` Վանաձոր քաղաքի <<Բելիսսիմո>> հանդիսությունների սրահում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

24. 18.02.2013թ. Ոստիկանության Գյումրիի բաժին Շիրակի մարզի դատախազությունից գրություն է ստացվել է <<galatv.am>> ինտերնետային կայքէջում զետեղված հաղորդագրության վերաբերյալ, որ <<5000 դրամը փոխանցեք Սերժին, չեմ վաճառվում>> ծանուցումն այն մասին, որ նույն օրը <<Գալա>> Հ/Ը է գնացել մի քաղաքացի և հայտնել, որ գնալով թիվ 35/23 ընտրատեղամաս, ծրարի մեջ դրել է 5000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա էլ գրել է <<չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին>> գրառումը: Վերջինս նաև հայտնել է, որ նշված 5000 դրամն ինքը վերցրած է եղել որպես ընտրակաշառք: Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

25. 18.02.2013թ. Ոստիկանության Մաշտոցի բաժին 18.02.2013թ. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից Մաշտոցի քննչական բաժին է ստացվել <<iditord>> ինտերնետային կայքէջում տպագրված հոդվածն այն մասին, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում թիվ 6/12 ընտրատեղամասում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը լսել է, թե ինչպես ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Արայիկ Հարությունյանը 2 կնոջ ասել է, որ կտա 40.000 դրամ, որ նրանք ապահովեն իրենց շենքի բնակչությանը Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

26. 18.02.2013թ. Ոստիկանության Մաշտոցի բաժին 18.02.2013թ. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից Մաշտոցի քննչական բաժին է ստացվել <<iditord>> ինտերնետային կայքէջում տպագրված հոդվածն այն մասին, որ նույն օրը թիվ 6 ընտրատարածքի 8,9,10 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են թիվ 153 դպրոցում նկատվել է, որ երիտասարդներն ակնհայտ ուղորդում են ծերերին, միևնույն անձին ուղորդում է նշված երեք ընտրատարածքներ Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

27. 18.02.2013թ. Ոստիկանության Վանաձորի բաժին 18.02.2013թ. Լոռու մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Ե/2013-1502/94 հաղորդումը` Վանաձոր քաղաքի <<Խնձորուտ>> թաղամասում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

28. 18.02.2013թ. Ոստիկանության Վանաձորի բաժին 18.02.2013թ. Լոռու մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Ե/2013-1502/94 հաղորդումը` Վանաձոր քաղաքի <<Խնձորուտ>> թաղամասի խանութներից մեկի աշխատակցի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

29. 18.02.2013թ. Ոստիկանության Վանաձորի բաժին 18.02.2013թ. Լոռու մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Ե/2013-1502/94 հաղորդումը` Վանաձորում պայմանագրային հիմուքներով ձևականորեն որպես ակտիվիստներ գրանցվելու և  ընտրակաշառք ստանալու վերաբերյալ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

30 18.02.2013թ. Ոստիկանության Գուգարքի բաժին 18.02.2013թ. Լոռու մարզի դատախազությունից գրությամբ  ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Ե/2013-1502/94 հաղորդումը` Լոռու մարզի Վահագնի գյուղում քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

31. 18.02.2013թ. Ոստիկանության ԿՀԴՊԳՎ 18.02.2013թ. Ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում ստացվել է ՀՀ Նախագահի թեկնածու Անդիրաս Զուկասյանի դիմումն այն մասին, որ ս/թ հունվարի 31-ից մինչև փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոփոխելով գաղտնաբառը, ապօրինի տիրացել է իր անգլերեն <[email protected]> ինտերնետային փոստարկղին: Ա.Ղուկասյանից ընդունվել է հաղորդում, նախկինում հանցագործության վերաբերյալ չի հայտնվել Կատարվում է հետաքննություն
32. 18.02.2013թ. Ոստիկանության Կոտայքի բաժին 18.02.2013թ. Կոտայիք մարզային վարչությունից ստացվել է գրություն այն մասին, որ <<lin.am.arm.armenia-societ y-160658.html>> կայքէջում տեղադրված << Աբովյանում քվեարկել են հոգեկան շեղումներ ունեցողի փոխարեն>> հոդվածի վերաբերյալ, որ թիվ 28/15 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է հոգեկան շեղում ունեցող քաղաքացի, ով չի կարողացել, ուստի հանձնաժողովի նախագահ Մարտին Հավհաննիսյանը ընտրողներից մեկին հանձնարարաել է օգնել նրան: Կնոջ ձեռքից վերցրել է քվեաթերթիկը, ապա վերադարձրել նրան, սակայն այդ ընթացքում կինը չի ասել, թե ինքն ում է ուզում ընտրել Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

33 18.02.2013թ. Ոստիկանության Սևանի բաժին 18.02.2013թ. ժամը 17:30-ին անհայտ քաղաքացին 098-65-27-71 բջջային հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ոստիկանության  <<Թեժ գիծ>> և հայտնել, որ իրեն հանրապետականներն ասել են, որ եթե չընտրի թեկնածու Սերժ սարգսյանին, նրան կկտրեն փարոսից և տեղեկացրել է, որ Սևանում բաժանում են 5000 դրամ, Եղվարդում 10000 դրամ, իսկ Սարուխանում 15000 դրամ կաշառք Կատարվում է հետաքննություն
34. 18.02.2013թ. Ոստիկանության Վանաձորի բաժին 18.02.2013թ. Լոռու մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Ե/2013-1502/94 հաղորդումը` Վանաձոր քաղաքի <<Դիմաց>> թաղամասի համատիրությունում աշխատավարձի տեսքով ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

35. 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել <<Ժառանգություն>> կուսակցության կենտրոնական գրասենյակից և հայտնել, որ թիվ 8/23 ընտրատեղամասում Ս.Սարգսյանի վստահված անձը քվեարկած թերթիկներ է գցել տուփի մեջ, իսկ թիվ 8/29 ընտրատեղամասից քաղաքացիները բողոքել են, որ կրկնակի են քվեարկել Կատարվում է հետաքննություն
36 18.02.2013թ. Ոստիկանության Շենգավիթի բաժին 18.02.2013թ. Շենգավիթի վարչական շրջանի  դատախազությունից ՔԴՕ 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ոստիկանության բաժին է ստացվել գրություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում 010-34-81-80 հեռախոսահամարից ՀՀ գլխավոր դատախազության <<ԹԵժ գիծ>> է զանգահարել ոմն Վարուժանը և հայտնել, որ Արշակունյաց պողոտայի վերջնամասում գտնվող <<Պոլյոտ>> խանութի մոտ 21 338 պ/հ ա/մ-ով ընտրակաշառք են բաժանում Կատարվում է հետաքննություն
37. 18.02.2013թ. Ոստիկանության Շենգավիթի բաժին 18.02.2013թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ, ժամը 14:15-ին թիվ 12/16 ընտրատեղամասի ոստիկանության ծառայողներին է դիմել նույն տեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Մովսիսյանը և Գագիկ Միքայելյանը մեկից ավելի անգամ փորձել են մասնակցել քվեարկությանը, որը կանխվել է իր կողմից: Ժամը 15:30-ին Զ.Հովհաննիսյանից ընդունվել է հաղորդում: Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում

հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով

38 18.02.2013թ. Ոստիկանության Ստեփանավանիբաժին 18.02.2013թ. Լոռու մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության թիվ 39-83/13 գրությունը, որ Լոռու մարզի Ամրակից գյուղի ոմն բնակիչ Սուրենը հայտնել է, որ ընտրակաշառք է բաժանվում Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում

Նախապատրաստվում են նյութեր

39 18.02.2013թ. Ոստիկանության Նոր-Նորքի բաժին 18.02.2013թ. Ավան և Նոր-Նորքի վարչական շրջանների դատախազությունից ՔԴՕ 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ոստիկանության բաժին է ստացվել գրությունն այն մասին, որ  նույն օրը <<blognews.am>> ինտերնետային կայքէջում տեղակայված <<Ահազանգ` քվեատուփի տակի հատվածում անցք կա>> վերտառությամբ հոդվածում զետեղված է, որ ժամը 08:45-ին թիվ 1/6 ընտրական տեղամասում <<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> Հ/Կ-ի դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնեն: Նշված է նաև, որ նույն տեղամասի Ր.Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտրական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում: Կատարվում է հետաքննություն
40. 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ << Իրավական շտապ օգնության>> մեքենայի իրավաբանն և դիտորդը Երևանի թիվ 8/05, 8/06 և 8/07 ընտրատեղամասերում շրջայցի ժամանակ արձանագրել են, որ քաղաքացին քվեարկում է ընտրական տեղամասից դուրս ա/մ-ի մեջ Կատարվում է հետաքննություն
41 18.02.2013թ. Ոստիկանության Նոր-Նորքի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վահան Հակոբյանը և հայտնել, որ իրենց շենքի բակում համատիրության աշխատակից կարինե Քոսակյանը ուրիշ աշխատողների հետ ագիտացիա են անում, թե բնակիչները ում ընտրեն և գումար են բաժանում Կատարվում է հետաքննություն
42 18.02.2013թ. Ոստիկանության Մարտունու բաժին 18.02.2013թ. Գեղարքունիքւի մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է, որ Մարտունու <<Կանանց համայնքային խորհուրդ>> Հ/Կ նախագահ Անահիտ Գևորգյանը <<Մեդիակենտրոն>> ակումբի հետ ուղիղ միացման միջոցով նշել է, որ Մարտունի և Վարդենիկ համայնքների ընտրատեղամասերում զանգվածային ընտրախախտումներ են տեղի ունենում: Ընտրողները քվեաթերթիկը քվեախցիկում չեն տեղադրում ծրարում, այլ քվեատուփի մեջ գցելուց առաջ ցույց են տալիս դրա մոտ կանգնած մարդկանց Կատարվում է հետաքննություն
43 18.02.2013թ. Ոստիկանության Էրեբունու բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ <<iditord>> կայքից, ինչպես հայտնեց <<Lim.am>> լրատվամիջոցը, Էրեբունու համայնքից ահազանգ է ստացվել, որ այնտեղ այսօր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը թաղապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ 5000 դրամ ընտրակաշառք է բաժանել թիվ 125/3 հանրակացարանի  շենքի լիազոր Անուշը, ով նաև թաղապետարանի աշխատակից է , երեկոյան ժամը 17:00-ից մինչև ժամը 18:00-ն երկու հոգու ուղեկցությամբ շենքում անձնագրերի տվյալներ է հավցաքել և 5000 դրամ ընտրակաշաոք է բաժանել, պայմանով, որ գնան ընտրության  և ընտրեն Սերժ Սարգսյանին Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

44 18.02.2013թ. Ոստիկանության Արթիկի բաժին <<erkir.am>> ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տարածվել, որ Շիրակի մարզի Մանթաշ գյուղում խոշոր ընտրախախտումներ են տեղի ունենում, Մանթաշում քվեաթերթիկները նշված են Սերժ Սարգսյանի օգտին, գյուղապետը ժողովրդին չի թողնում իրևենց կամքով քվեարկեն Ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

45 18.02.2013թ. Ոստիկանության Արթիկի բաժին <<erkir.am>> ինտերնետային կայքէջում հաղորդագրություն է տարածվել, որ Շիրակի մարզի Գետափ գյուղում խոշոր ընտրախախտումներ են տեղի ունենում, Գետափի գյուղապետը 5000 դրամ ընտրակաշառք է բաժանում Ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

46 18.02.2013թ. Ոստիկանության Նաիրիի բաժին Կոտայքի ՄՎ հերթապահը հայտնել է, որ անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում 10000 դրամ ընտրակաշառք է բաժանվում Կատարվում է հետաքննություն

 

47 18.02.2013թ. Ոստիկանության Շենգավիթի  բաժին <<Civinet TV>> ինտերնետային կայքէջում <<Շենգավիթի կուտակումները և ոստիկանությունը>> վերտառությամբ տեսագրություն է տարածվել, ըստ որի թիվ 11/03 և 11/04 ընտրատեղամասերի դիմաց կայանված <<ԲՄՎ>> 17 QQ 011 ա/մ-ն, որի շուրջ հավաքված են մի խումբ երիտասարդներ, որոնք մարդկանց ուղեկցում են վերոգրյալ տեղամասերէ ընտրություն կատարելու: Կատարվում է հետաքննություն

 

48 18.02.2013թ. Ոստիկանության Արթիկի բաժին ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ-ից հաղորդում է ստացվել, որ 077-59-12-05 և 093-80-71-44 հեռախոսահամարներից զանգահարել են Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում ընտրախախտումներ են տեղի ունենում և գյուղապետն ընտրակաշառք է բաժանում Ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

49 18.02.2013թ. Ոստիկանության Էրեբունու բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ 23-30-47 հեռախոսահամարներից իրենց է զանգահարել Տաթևիկ Մելիքյանը և հայտնել, որ ինտերնետային կայքից տեղեկացել է, որ մի երիտասարդ մտել է 9/02 ընտրատարածք և ցանկացել ընտրել ուրիշի անձնագրով Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ

 

50 18.02.2013թ. Ոստիկանության Արթիկի բաժին ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ-ից հաղորդում է ստացվել, որ 077-59-12-05 և 093-80-71-44 հեռախոսահամարներից զանգահարել են Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ընտրախախտումներ են տեղի ունենում և գյուղապետն ընտրակաշառք է բաժանում Ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

51 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ 095-96-92-79 հեռախոսահամարից իրենց է զանգահարել Արտակ Համբարձումյանը և հայտնել, որ թիվ 17/05 ընտրատեղամասում իր և դիտորդի նկատմամբ բռնություն է կիրառվել և կատարվել է լցոնում քվեատուփի մեջ: Պարզվել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմններում 25-30 անհայտ անձինք ներխուժել են ընտրատեղամաս , խոչընդոտել են Ա.Համբարձումյանի բնականոն աշխատանքը և կատարել լցոնումներ Կատարվում է հետաքննություն

 

52 18.02.2013թ. Ոստիկանության Արթիկի բաժին ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ-ից հաղորդում է ստացվել, որ 077-59-12-05 և 093-80-71-44 հեռախոսահամարներից զանգահարել են Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ Շիրակի մարզի Մանթաշ գյուղում ընտրախախտումներ են տեղի ունենում և գյուղապետն ընտրակաշառք է բաժանում Ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

53 18.02.2013թ. Ոստիկանության Արաբկիրի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ << Այթի>> կայքէջից <<Թեժ գծի>> 077-93-83-66 հեռախոսահամարներն ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, որ Երևանի թիվ 51 դպրոցի տնօրեն Ժաննա Ծաղիկյանը զանգահրել է դպրոցի ուսուցիչներին և պարտադրել, որ նրանք կոնկրետ քանակ ապահովեն Ս.Սարգսյանին ընտրելու համար Կատարվում է հետաքննություն

 

54 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի բաժին ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ-ից հաղորդում է ստացվել, որ 7/12 և 7/13 ընտրատեղամասերը փակել են և չեն թողնում քաղաքացիները ներս մտնեն և ընտրեն Կատարվում է հետաքննություն

 

55 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի բաժին 18.02.2013թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունից ստացվել է <<1.in.am>> կայքէջում զետեղված հաղորդագրությունն այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիայում ընտրողները թիվ 8/22 և 8/23 ընտրատեղամաս են մտնում մեքենաների մեջ ցուցակագրվելուց հետո Կատարվում է հետաքննություն

 

56 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի բաժին <<Hetq.am>> ինտերնետային կայքում զետեղվել է հաղորդագրություն այն մասին, որ թիվ 8/17 ընտրատեղամասի առջև կուտակումներ շատ կան, ինչպես նաև 90 դպրոցում տեղակայված թիվ 8/05,8/06,8/07 ընտրատեղամասերի առջև հավաքված են <<Երկրպահի>> նշանով երիտասարդներ, որոնք համակարգում են ընտրողների ժամանումը: Կատարվում է հետաքննություն

 

57 18.02.2013թ. Ոստիկանության Նաիրիի բաժին 18.02.2013թ. ժամը 19:25-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ-ում ստացվել է գրություն, որ <<a 1plus>> կայքէջում տեղադրվել է հոդված, որում նշված է, որ ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել է, որ Սերժիկ Ավետիսյանը ընտրակաշառք է բաժանում Կատարվում է հետաքննություն

 

58 18.02.2013թ. Ոստիկանության Նոր-Նորքի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ թիվ 13/2 շենքի դիմաց կանգնած ավտոբուսում ցուցակներով ընտրակաշառք են բաժանում: Նույն օրը Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազությունից ՔԴՕ 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել է գրություն <<Մամուլ.am>> ինտերնետային կայքէջում տեղակայված վերը նշված հոդվածի վերաբերյալ

 

Կատարվում է հետաքննություն

 

59 18.02.2013թ. Ոստիկանության Կենտրոնական բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին 52-26-43 հեռախոսահամարից իրենց է զանգահարել և հայտնել, որ մի տարիքով կին քվեարկել է, դուրս գալուց նրան առաջարկել են նորից քվեարկել և նա քվեարկել է երկրորդ անգամ: Պարզվել է, որ հեռախոսահամարը գրանցված է Օլգա Մամիկոնյանի անվամբ, ով իր բացատրությամբ նշել է, որ մի անհայտ կին վերացական կերպով իրեն ասել է, որ ՀՀ նախագահի ընտրություններին երկու անգամ են ընտրում, որի իսկությունը ստուգելու համար ինքը զանգահարել է ոստիկանություն

 

Կատարվում է հետաքննություն

 

 

60 18.02.2013թ. Ոստիկանության Արաբկիրի բաժին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ՔԴՕ 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել է <<lin.am>>կայքում հրապարակված <<Արաբկիրի թիվ 23 մանկապարտեզում կաշառք են բաժանում>> վերտառությամբ հրապարակումն այն մասին, որ Ր.Հովհաննիսյանի նախընտրական շտաբին է ահազանգել մանկապարտեզի սաներից մեկի ծնողը և հայտնել, որ թիվ 23 մանկապարտեզում ընտրակաշառք են բաժանում, նաև հայտնել է, որ դաստիարակներին հավաքել են Արաբկիրի թաղապետարանում և ասել, որ բաց չեն թողնի, մինչև չապահովեն մանկապարտեզի սաների ծնողների մասնակցությունն ընտրությանը:

 

Կատարվում է հետաքննություն

 

 

61 18.02.2013թ. Ոստիկանության Շենգավիթի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 48 շենքի 1-ին մուտքից Աշոտ Արևշատյանը ինչ-որ ցուցակներ ձեռքին շրջում է շենքերով և ընտրակաշառք է բաժանում

 

Կատարվում է հետաքննություն

 

62 18.02.2013թ. Ոստիկանության Արարատի  բաժին 18.02.2013թ. անհայտ քաղաքացուց Արարատ գյուղից ահազանգ է ստացվել <<iditord>>-ի Թեժ գծին և հայտնել, որ ընտրացուցակներում կան մահացած մարդկանց անուններ ու տեղի է ունենում կրկնակի քվեարկություն

 

Կատարվում է հետաքննություն

 

63 18.02.2013թ. Ոստիկանության Վարդենիսի բաժին 18.02.2013թ. Գեղարքունիքի մարզի դատախազությունից ստացվել է գրություն այն մասին, որ  <<iditord>> ինտերնետային կայքէջում տեղադրված է հոդված , որ թիվ 24/43 ընտրատարածքում` Տորֆավան համյնքում ընտրական հանձնաժողովի հովանավորությամբ անց է կացվել բաց քվեարկություն

 

Կատարվում է հետաքննություն

 

64 18.02.2013թ. Ոստիկանության Տաշիրի բաժին 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության հերթապահ մասից հաղորդում է ստացվել, որ Կ.Հովհաննիսյանը <<Ֆեյսբուք>> սոցիալական կայքէջում գրել է, որ Լոռու մարզի Կաթնառատ գյուղում ընտրակաշառք են բաժանում

 

Ոստիկանության Լոռու մարզի  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

65 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի  բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 17/02 ընտրատեղամասում գողացել են դիտորդ Նարեկ Բաբայանի տեսախցիկի չիպը: Պարզվել է, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում թիվ 17/02 ընտրատեղամասի միջանցքից գողացել են Ն.Բաբայանի տեսախցիկի մագնիսական կրիչըէ պատճառելով 4000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն

 

66 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի բաժին 18.02.2013թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունից ստացվել է         << 1in.am>> ինտերնետային կայքէջում հրապարակված մի շարք խախտումներ և ճոխ ընդմիջում թիվ 8/08 ընտրատեղամասում վերտառությամբ հոդվածն այն մասին, որ թիվ 8/08 ընտրատեղամասում 3 ընտրողներ չեն մասնակցել ընտրությանը, 2 ընտրողների անունները բացակայում էին ընտրողների ցուցակում, իսկ մեկ ընտրողի փոխարեն արդեն լրացված էին իր տվյալները Կատարվում է հետաքննություն

 

67 18.02.2013թ. Ոստիկանության Կապանի բաժին 18.02.2013թ. Սյունիքի մարզի  դատախազությունից ստացվել է  << aravot.am>> ինտերնետային կայքէջում հրապարակված հոդվածը, որ Շինարարների քաղամասում տեղակայված թիվ 38/12 ընտրատեղամասում ընտրախախտումներ են իրականացվում` ընտրողներին քվեարկելուց առաջ ուղորդում են Ոստիկանության Սյունիքի  մարզի  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

68 18.02.2013թ. Ոստիկանության Մասիսի  բաժին 18.02.2013թ. Արամ Անտիկայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ընկերներից մեկը , որտ խնդրել է իր անունը չտալ հայտնել է, որ Այնթապ գյուղի իր 16/14 ընտրատեղամասում իրեն երկու ծրար են տվել և խնդրել աղմուկ չբարձրացնել: Հայտնել է նաև, որ իր քվեարկելու ժամանակ մի տատիկ է եկել, որ քվեարկի, սակայն նրան ասել են, որ իր տեղն արդեն քվեարկել են Կատարվում է հետաքննություն

 

69 18.02.2013թ. Ոստիկանության Մասիսի  բաժին 18.02.2013թ. ժ. 16:10 համացանցում տեղեկություն է տարածվել, որ Նոր Խարբերդ գյուղի թիվ 16/41 ընտրատեղամասում ընտրողին օգնող անձը առանց ընտրողի կամքը հարցնելու նրա փոխարեն քվերակել է Սերժ Սարգսյանի օգտին Կատարվում է հետաքննություն

 

70 18.02.2013թ. Ոստիկանության Մարտունու  բաժին 18.02.2013թ. 093-03-40-08 հեռախոսահամարից զանգահրել են ՀՀ գլխավոր դատախազության Թեժ գիծ և ներկայացել Զոլաքար գյուղի բնակիչ Յուրիկ Մելքոնյան և հայտնել, որ իր փեսանէ Դավիթ Առաքելյանը վաղուց գտնվում է ՌԴ-ում, սակայն ինքը տեսել է, որ նրա անվան դիմաց քվեարկած է Կատարվում է հետաքննություն

Կատարվում է հետաքննություն

 

 

71 18.02.2013թ. Ոստիկանության Գյումրիի բաժին 18.02.2013թ. ժ. 19:00-ին Գյումրի քաղաքի թիվ 34/36 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանը դիմել է, որ նույն օրը, ժամը 17:35-ին Տիգրան Մեծի թիվ 25 հասցեում տեղակայված հիշյալ տեղամաս է ներխուժել ԱԺ պատգամավոր <<Ժառանգություն>> խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը և հանձնաժողովի անդամների հասցեին վիրավորական արտահայտութհժյուններ կատարելով մոտ 30 րոպե տևողությամբ խոչընդոտել է ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը Ոստիկանության Շիրակի  մարզի  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

72 18.02.2013թ. Ոստիկանության Մաշտոցի բաժին 18.02.2013թ. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից Մաշտոցի քննչական բաժին է ստացվել ստացվել է <<iditord>> ինտերնետային կայքէջում տեղադրված <<այլ անձի փոխարեն քվեարկություն>> վերտառությամբ հոդվածն այն մասին, որ թիվ 6/16 ընտրատեղամասում այլ ընտրողների փոխարեն քվեարկության դեպքեր են գրանցվել: Դիտորդը նկատել է, որ Նավասարդյան Կարապետի անվան դիմաց Մարտիրոսյան Նարեկն է ստորագրել: Նույն տեղամասում ընտրողներից Մանուկյան Արսենը նկատել է, որ իր եղբոր Մանուկյան Արմենի անվան դիմաց ստորագրված է, սակայն Մանուկյան Արմենն  արտերկրում է:

 

Ոստիկանության Մաշտոցի   քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

73. 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի  բաժին 18.02.2013թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության  բաժին է ստացվել <<1in.am>> ինտերնետային կայքում հրապարակված <<8/09 ընտրատեղամասի ճոխ ընդմիջումները>> վերտառությամբ հոդվածն այն մասին, որ թիվ 8/09 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ է գրանցվել, երկու անձ փորձել են քվեարկել այն դեպքում, երբ իրենց անձնագրերում քվեարկության կնիք է եղել: Կատարվում է հետաքննություն

 

74. 18.02.2013թ. Ոստիկանության Մարտունու  բաժին 18.02.2013թ. Գեղարքունիքի մարզի դատախազությունից ոստիկանության  բաժին է ստացվել գրություն այն մասին, որ <<iditord>> ինտերնետային կայքում հրապարակված <<կաշառք և արտոնություններ>> հոդվածի վերաբերյալ, որ Վերին Գետաշեն գյուղի գյուղապետ Արտյուշա Ղուկասյանը ներկա է ընտրատեղամասերում և ստիպում է գյուղացիներին բաց քվեարկություն իրականացնել, ինչպես նախորդ օրը գյուղում բաժանել է ընտրակաշառք Կատարվում է հետաքննություն

 

75. 18.02.2013թ. Ոստիկանության Մաշտոցի բաժին 18.02.2013թ. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից Մաշտոցի քննչական բաժին է ստացվել ստացվել է <<lin.am>> ինտերնետային կայքէջում տեղադրված <<Աջափնյակում լցոնումներ են կատարվում>> վերտառությամբ հոդվածն այն մասին, որ << Աջափնյակ համայնքի Էստոնական փողոցի թիվ 6/5 ընտրատեղամասում լցոնումներ են կատարվում>>: Այդ մասին <<Ա1+>>-ի թղթակցին հայտնել է թիվ 6/5 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նորայր Անդրեյանը: Նա հայտնել է, որ մարդկանց խմբերով բերում են, բարոյահոգեբանական ազդեցություն ունենում նրանց վրա:

 

Ոստիկանության Մաշտոցի   քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

76 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի  բաժին 18.02.2013թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների  դատախազությունից ոստիկանության  բաժին է ստացվել գրություն այն մասին, որ <<1in.am>> ինտերնետային կայքում հրապարակված <<վիճաբանություն Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/08 ընտրատեղամասում>> և <<Ամոթա, հետո էլ ազատ, արդար ընտրություն եք ուզում>> հոդվածի վերաբերյալ, որ թիվ 7/08 ընտրատեղամասում տեղի է ունեցել վիճաբանություն, երբ Օգանովի փողոցի թիվ 14/20 շենքի բնակչուհի Անահիտ Գեղամյանը նկատել է, որ ըստ ցուցակների իր բնակարանում գրանցված է 7 մարդ, որոնց ինքը չի ճանաչում:

 

Կատարվում է հետաքննություն

 

77 18.02.2013թ. Ոստիկանության Մալաթիայի  բաժին 18.02.2013թ. Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների  դատախազությունից ստացվել է  <<aravot.am>> ինտերնետային կայքում հրապարակված հաղորդագրությունն այն մասին, որ Նորագյուղ թաղամասի թիվ 9/27 և 9/28 ընտարտեղամասերում խոչընդոտվել է <<aravot.am>>-ի լրագրողի նկարահանումը

 

Ոստիկանության Մալաթիայի   քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

78 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի բաժին 18.02.2013թ. Արարատի մարզի դատախազությունից ստացվել է <<Իրավունքի Եվրոպա միավորում>> հասարակական կազմակերպության դիտորդ Տիգրան Եգորյանի հաղորդման հիման վրա նույն օրը ինտերնետային կայքէջում տեղադրված հրապարակումը` Արտաշատ քաղաքի թիվ 17/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից դիտորդներին մեկուսացնելու վերաբերյալ

 

Ոստիկանության Մալաթիայի   քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվում է հետաքննություն

 

79 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի բաժին 18.02.2013թ. Արարատի մարզի դատախազությունից ստացվել է <<iditord.org>> կայքէջում տեղադրված հոդվածն Արարատի մարզի թիվ 17/01 ընտրատեղամասում վստահված անձանց կողմից իր և <<Իրավունք>> թերթի լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի աշխատանքները խոչընդոտելու վերաբերյալ

 

 

Կատարվում է հետաքննություն

 

80 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի բաժին 18.02.2013թ. Արարատի մարզի դատախազությունից ստացվել է <<hetq.am>> կայքէջում տեղադրված հոդվածն Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում ընտրող Ժանետա Գեղամյանի փոխարեն մեկ այլ անձի կողմից քվեարկելու վերաբերյալ

 

 

Կատարվում է հետաքննություն

 

81 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի բաժին 18.02.2013թ. Արարատի մարզի դատախազությունից ստացվել է <<Իրավունքի Եվրոպա միավրում>> հասարակական կազմակերպության դիտորդ Տիգրան Եգորյանի հաղորդման հիման վրա նույն օրը ինտերնետային կայքէջում տեղադրված հրապարակումը` Արտաշատ քաղաքի թիվ 17/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից դիտորդներին մեկուսացնելու վերաբերյալ Կատարվում է հետաքննություն

 

82 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի բաժին 18.02.2013թ. Արարատի մարզի դատախազությունից ստացվել է <<Իրավունքի Եվրոպա միավրում>> հասարակական կազմակերպության դիտորդ Տիգրան Եգորյանի հաղորդման հիման վրա նույն օրը ինտերնետային կայքէջում տեղադրված հրապարակումը` Արտաշատ քաղաքի թիվ 17/07 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպքեր հայտնաբերելու վերաբերյալ Կատարվում է հետաքննություն

 

83 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ դիտորդ Նարեկ Բաբայանը զանգահարել է իրենց և հայտնել, որ Արտաշատ քաղաքի թիվ 17/02 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանից դուրս առկա են մի քանի հարյուր հատ քվեաթերթիկներ: Ն.Բաբայանը բացատրություն է տվել, որ տեղամասին կից դասասենյակում` գրասեղանի վրա նկատել է քվեաթերթիկների և ծրարների 5-ական կապոցներ Կատարվում է հետաքննություն

 

84 18.02.2013թ. Ոստիկանության Էրեբունու բաժին 18.02.2013թ. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից գրքւթյամբ Էրեբունու քննչական բաժին է ստացվել, որ <<hayeli.am>> ինտերնետային կայքում  տեղադրվել է  <<Խոչընդոտել են լրագրողի աշխատանքը և հայհոյել>> վերտառությամբ տեղեկությունը

 

Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

85 18.02.2013թ. Ոստիկանության Էրեբունու բաժին 18.02.2013թ. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից գրությամբ ստացվել է <<Ա 1+>>կայքում տեղադրված <<Սարի թաղում>> ընտրակաշատք են բաժանում>> վերտառությամբ հոդվածը Սարի-թաղի 13/05 և 13/06 ընտրական տեղամասում ընտրակաշառք  բաժանելու վերաբերյալ

 

Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

86 18.02.2013թ. Ոստիկանության Էրեբունու բաժին 18.02.2013թ. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից գրությամբ ստացվել է <<Ա 1+>>կայքում տեղադրված <<Սարի թաղում>> ընտրակաշատք են բաժանում>> վերտառությամբ հոդվածը, որ Սարի-թաղի բնակիչ Շուրա Մկրտչյանից տեղեկություն է ստացվել, որ թիվ 13/3 ընտրական տեղամասում ընտրակաշառք են բաժանում, բացի այդ վերջինս նշել է նաև, որ <<Բոլորը հավաքում են բերում ու կեղծում են, տանում են փողերը բաժանում են, անձնագրերի համարները վերացնում են,  Էրեբունի, Մասիվում էլ են բաժանում>>

 

Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

87 18.02.2013թ.

2-րդ մատյան

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ <<iditord.org>> կայքէջից թիվ 6-րդ երաժշտական դպրոցում տեղակայված 3/30 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամները պահանջում են, որ իրենց քիչ նկարեն, քանի որ ֆոտոխցիկների լույսից աչքերը քոռանում են, որի արդյունքում միջադեպ է եղել ֆոտոլրագրողների և հանձնաժողովի անդամների հետ Նախապատրաստվում են նյութեր
88 18.02.2013թ. Ոստիկանության Մարտունու բաժին 18.02.2013թ. Գեղարքունիքի մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է <<21:21 Fev 18 2013 Dzoragyugh.Armenia>> ինտերնետային կայքէջում Աբգար Սարգսյանը հայտնել է, որ Ամիրյան փողոցի թիվ 24/7 ընտրատեղամասում գրանցված են այսպես կոչված <<մեռած հոգիներ>> Կարեն Ղազարյան, Նարինե Սահակյան և Միքայել Ավետիսյան

 

Կատարվում է հետաքննություն

 

89 18.02.2013թ. Ոստիկանության Էրեբունու բաժին 18.02.2013թ. ժ.20:00-ին Մարինե Խառատյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 18:00-ից մինչև ժամը 19:00-ն ընկած ժամանակահատվածում Խորենացու փող. 217/19 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մոտ 10-15 անձինք խոչընդոտել են իր և <<Հրապարակ>> օրաթերթի խմբագրության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը

 

Կատարվում է հետաքննություն

 

90 18.02.2013թ. Ոստիկանության Արթիկի բաժին 18.02.2013թ.ՀՀ ոստիկանության  Շիրակի մարզային վարչությունից հաղորդում է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Սարգիս Խաչատրյանը <<Բարեգործություն և քարոզչություն>> կայքում տեղեկատվություն է ներկայացրել, որ գյուղապետը 5000 դրամ է բաժանում քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ Սահակ Մինասյանի և Կարլեն Աբրահամյանի ներկայությամբ

 

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

91 18.02.2013թ. Ոստիկանության Գյումրիի  բաժին 18.02.2013թ. Շիրակի մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է <<Asparez.am>> կայքէջում զետեղված <<Սպառնացել են լրագրողներին` <<Եկա աչքերներդ կհանեմ>> ծանուցումը, իսկ Գյումրիի բաժնից ստացվել է <<Asparez.am>> կայքէջում զետեղված <<1702 քաղաքացիների կուտակումներ>> վերտառությամբ հրապարակումները, որոնք վերաբերվում են Գյումրիի թիվ 35/22 տեղամասում ընտրակաշառքի բաժանմանը և լրագրողներին սպառնալուն

 

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

92 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի   բաժին 18.02.2013թ. Արարատի մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է <<iditord.org>> կայքէջում տեղադրված հոդվածը Արարատի մարզի 17/31 ընտրատեղամասում ընտրողի փոխարեն մեկ այլ անձի կողմից քվեարկելու վերաբերյալ

 

Կատարվում է հետաքննություն

 

93 18.02.2013թ.

 

Ոստիկանության Շենգավիթի  բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ <<թիվ 11/15 ընտրատեղամասի մոտ մարդիկ մոտենում էին 10 ՕՕ 744 ա/մ-ին, ինչ-որ բան խոսում, գնում ընտրում, հետո գալիս էին 10000 դրամ ստանում, անձամբ եմ ականատես եղել, պատրաստ եմ անգամ վկայություն տալ ասածիս վերաբերյալ` Գրիգոր Թամազյան>> Կատարվում է հետաքննություն

 

94 18.02.2013թ.

 

Ոստիկանության Մալաթիայի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ թիվ 8/23 տեղամասում Ալեքսանյանը Սյուզիին առաջարկել է 80000 դրամ կաշառք, սակայն տեսնելով, որ վերջինս դրան չի համաձայնվում, վախեցրել է, ընդհուպ նաև նրա ընտանիքը, սակայն դա էլ չի ազդել, որն ամեն դեպքում արգելել է իրեն գրանցամատյանում գրանցել խախտումներ: Ր.Հովհաննիսյանի վստահված անձի և <<1in.am>> կայքի լրագրող Անուշիկ Ամիրբեկյանի գալուն պես ճնշումները դադարեցվել են և թույլ է տրվել գրանցել գրանցամատյանում լցոնման փաստը, հրաժարվելով գրանցել սպառնալիքի հանգամանքը:

 

Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

95 18.02.2013թ.

 

Ոստիկանության Մալաթիայի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ թիվ 8/22 տեղամասում <<Ժառանգությունից>> հանձնաժողովի անդամ Համբարձումյանը Արմենուհուն փորձել է կաշառել, ապա սպառնացել: Հանձնաժողովը ահաբեկված է և չի համարձակվում արձանագրել լցոնման և այլ ընտրախախտումների փաստերը:

 

Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

96 18.02.2013թ.

2-րդ մատյան

Ոստիկանության Վաղարշապատի բաժին ՀՀ ոստիկանության Արմավիր ՄՎ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել <<facebook.com/Raffi Hovhannisian>> ինտերնետային կայքի տեքստային օրինակն այն մասին, որ <<Նորակերտ գյուղի թիվ 19/41 ընտրատեղամասում գյուղապետն ապօրինաբար գտնվում է ընտրատեղամասում և ստիպում է գյուղացիներին կատարել բաց քվեարկություն>>:

 

Նախապատրաստվում են նյութեր
97 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի   բաժին 18.02.2013թ. Արարատի մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է <<Ditord>> կայքէջում տեղադրված հոդվածը, որ Արարատի մարզի թիվ 17/44 ընտրատեղամասում տեղի է ունեցել այլ անձանց փոխարեն քվեարկություն

 

 

Կատարվում է հետաքննություն

 

98 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի   բաժին 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ-ից հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12:38-ին <<Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտ>> հասարակական կազմակերպության 080-08-08-04 Թեժ գիծ  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում կատարվում է բաց քվեարկություն

 

 

Կատարվում է հետաքննություն

 

99 18.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի   բաժին 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ-ից հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ <<Ditord>> կայքէջում հոդված է տպագրվել, որ Արտաշատ քաղաքի 17/02 ընտրատեղամասում քվեարկությունն ընթացել է մի շարք միջադեպերով, որին ականատես է եղել <<Իրավունքի Եվրոպա>> միավորման դիտորդ Նարեկ Բաբայանը, նրան է մոտեցել ՀՀ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանը և իրեն մի կողմ տանելով ասել, որ իրեն ասված է <<կառուսել>> անել

 

Կատարվում է հետաքննություն

 

100 18.02.2013թ. Ոստիկանության Արարատի   բաժին 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ հաղորդում է ստացեվլ, որ ինտերնետային կայքէջում տեղադրված է, որ Սուրենավան գյուղում` թիվ 18/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ Նաիրա Զեյնալյանը հանձնաժողովի նախագահ Վալյա Ավետիսյանի հետ ստուգում են ընտրացուցակները և պարզելով, թե ով չի մասնկացել քվեարկությանը, նրանց փոխարեն քվեաթերթիկները լրացնում են Սերժ Սարգսյանի օգտին և գցում քվեատուփի մեջ: Տեղեկությունը կարող է հաստատել նաև Ր.Հովհաննիսյանի վստահված անձ Արթուր Նիկողոսյանը

 

Կատարվում է հետաքննություն

 

101 19.02.2013թ. Ոստիկանության Արտաշատի   բաժին 19.02.2013թ., ժամը 02:10-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ 094-99-13-94 հեռախոսահամարից իրենց է զանգահարել Տիգրան Եգորյանը և հայտնել, որ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցի 17/10 ընտրատարածքի դիմաց անհայտ անձինք վնասել են իր ա/մ-ի անվադողերը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրումկ վնասել են Տ.Եգորյանի <<ԲՄՎ>> 33 ԼՍ 139 ա/մ-ի 3 անվադողերըէ պատճառելով 24.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն

 

102 19.02.2013թ. Ոստիկանության Արաբկիրի   բաժին 19.02.2013թ. ժամը 02:30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արման Վեզիրյանը և հայտնել, որ Արաբկիր համայնքի շատ տեղամասերում քվեատուփերի դրոշմակնիքները բացակայում են, ինչը մասնավորապես տեսանելի է թիվ 4/24 և 4/25 ընտրատեղամասերի վերաբերյալ տեսանյութերում:

 

Կատարվում է հետաքննություն

 

103 19.02.2013թ. Ոստիկանության Նոր-Նորքի բաժին 19.02.2013թ. ժամը 01:35-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ մամլո խոսնակը նշեց, որ թիվ 3/33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Դանիել Իոնիսյանին Սերժ Սարգսյանի վստահված անձը փորձել է կաշառել, ասելով, որ թե արի <<50-50>> անենք արդյունքները

 

Կատարվում է հետաքննություն

 

104 19.02.2013թ. Ոստիկանության Մաշտոցի բաժին 19.02.2013թ. ժամը 01:35-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ Շիրազի փողոցի 11 հասցեում տեղակայված թիվ 6/16 ընտրական տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած 200 քվեաթերթիկ պակասել է, սակայն հոսանքը մի պահ անջատվելուց հետո քվեաթերթիկները հայտնվել են, որոնց վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ մոտ 600 քվեաթերթիկներ գողացվել են

 

Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

 

ՀՀ ոստիկանության շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728