Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անգամ ժողովուրդն ընտրեց ընդդիմադիր նախագահի թեկնածուին, եւ իշխանությունները հերթական անգամ խեղաթյուրեցին ընտրությունների իրական արդյունքները

Փետրվար 19,2013 11:37

Այսօր ժամը 17.00-ին 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում ժողովրդի ձայնը ստացած թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր ընտրողներին ու համակիրներին հրավիրել է Ազատության հրապարակ։ Երեկ օրվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները թույլ են տալիս եզրակացնելու, որ Հայաստանում հերթական անգամ ժողովուրդն ընտրեց ընդդիմադիր նախագահի թեկնածուին, եւ իշխանությունները հերթական անգամ խեղաթյուրեցին ընտրությունների իրական արդյունքները։

Օրվա ընթացքում բազմաթիվ էին ընտրախախտումների մասին ահազանգերը, որոնք հիմք էին տալիս եզրակացնելու, որ այս անգամ եւս իրականություն չդարձան ազատ եւ ժողովրդավարական ընտրություն անցկացնելու մասին գեղեցիկ խոստումները։ Ավելին, իշխանական ողջ մեքենան լծված էր ընտրողների ազատ արտահայտման իրավունքը ոտնահարելով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ, տեղամասերում ոստիկանական ուժերի «աչքակապությամբ», ընտրակաշառք բաժանելով եւ ընտրողներին ահաբեկելով։

Իսկ ահա օրվա վերջում գործի դրվեցին բիրտ ուժը եւ «հին ու բարի ավանդույթները»։ Մասնավորապես, երեկոյան ժամը 23-ից սկսած, երբ արդեն ընտրական տեղամասերից ստացվում էին հաշվարկների տվյալները, եւ ակնհայտ էր Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը Սերժ Սարգսյանի նկատմամբ, իշխանական մեքենան գործի դրեց այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են բռնություններ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց նկատմամբ, լրագրողների նկատմամբ, Երեւանում տարբեր թաղամասեր հոսանքազրկվեցին, բազմաթիվ լուրեր ստացվեցին, որ տեղամասերում հաշվարկը դադարեցվել է այն ժամանակ, երբ ակնհայտ է եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները Սերժ Սարգսյանի ձայներից շատ առաջ են։ Նման տեղեկություններ գալիս էին հանրապետության տարբեր մարզերից։ 23.30-ի սահմաններում դադարեց գործել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։ Այստեղ հաշվարկների արդյունքները օնլայն տեղադրվում էին, եւ կայքը դադարեց գործել այն ժամանակ, երբ սկսվեց Հովհաննիսյանի հավաքած տոկոսների աճի, իսկ Սերժ Սարգսյանի տոկոսների նվազման դինամիկա։ Կես ժամ անց կայքը նորից սկսեց գործել, եւ նման նկատելի դինամիկա արդեն չկար։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728