Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաները ագրեսիվ են». Դպրոցի տնօրեն

Փետրվար 19,2013 11:35

«Հասարակության դարբնոցը դպրոցն է, որքան որակներ կրող մասնագետներ աշխատեն, այդքան հասարակությանը կտանք լիարժեք քաղաքացիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինչպես եւ ինչ մեթոդներով են դաստիարակվում մեր երեխաները մանկապարտեզում եւ դպրոցում թեմայի շուրջ նշեց Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը:

Նրա պնդմամբ երեխան ձեւավորվում է ընտանիքում: Խոսքը այդքան ազդեցություն չունի ինչքան կենդանի կերպարը՝ ծնողի, մանկապարտեզի դաստիարակչուհու, դպրոցի ուսուցչու.

«Երեխաները ագրեսիվ են, որովհետեւ երեխան քիչ է արժանանում ուշադրության, սիրո: Այսօր սիրո պակաս կա, համով-հոտով օջախներն են պակասել այսօր: Նրանք վատն են, որովհետեւ մենք ենք վատը, եթե փորձենք իրականությունը մեղմել եւ իրոք գնահատել արժանին, ապա մեր երեխաները չքնաղ են՝ վատ երեխա չկա մեր բնության մեջ»:

«Մերի Պոպինս» մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Չիթչյանի համոզմամբ երեխաները լինում են միայն լավը, սակայն աշխատանքի մեջ բացթողումներ կան շատ, պետք չէ մանկապարտեզը դիտել առանձին.

«Ամեն ինչ սկսվում է ընտանքից: Համալիր եւ միակողմանի մոտեցում է անհրաժեշտ, մասնակցելու են բոլորը՝ ընտանիքի անդամները, հասարակությունը, մանկապարտեզը, դպրոցը: Երեխային հասականալի, մատչելի բառերով պետք է բացատրել այն, ինչը չի կարելի: Նա ուզում է հասկանալ, ուզում է համոզվել»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728