Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահական ընտրությունները համահունչ էին ժողովրդական չափանիշներին»,-հայտարարում են ԵԱՀԿ դիտորդները

Փետրվար 19,2013 11:26

Այսօր Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի միջազգային դիտորդները Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց պաշտոնական հետընտրական գնահատականը ներկայացրեցին:

Հանդիպմանը ներկա էին Տոնինո Պիցուլան (ԱԺ պատգամավոր, Խորվաթիա), ԵԱՀԿ ԽՎ ընտրական դիտորդական արաքելության ղեկավարը Հայաստանում եւ
Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր Քարտուղարի տեղակալը:

Ըստ Շոնի` Հայաստանում ՀՀ նախագահական ընտրությունները համահունչ էին ժողովրդական չափանիշներին, սակայն մրցակցության պակաս կար:

Պիցուլն էլ իր խոսքում նշեց, որ Հայաստանում քարոզարշավը հետաքրքիր չի անցել, թեկնածուների ծրագրերը ընտրողի համար բարդ են եղել, ինչ վերաբերվում է բացի այդ` ճնշումներ են եղել հանրային ծառայողների վրա, այսինքն` անպայման գնալ պարտադրված քվեարկել: Ինչ վերաբերվում է հենց բուն քվեարկությանը, ապա. «Մի շարք անճշտություններ են եղել ցուցակներում, չնայած քվեարկության գործընթացը լավ է կազմակերպվել, բայց եղել են խախտումներ, օրինակ անձնագրերի թանաքոտվածությունըչի ապահովել այն երաշխիքը, որը կբացառեր բազմակի քվեարկությունից օգտվելու հնարավորությունը»,- նշեց Պիցուլան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728