Aravot.am-ը հաղորդել էր, որ Նորագյուղի թիվ 9/27, 9/28 ընտրատեղամասերում երկու կին վիճաբանում էին գումար ստանալու վերաբերյալ. «Սուտ ես ասում, դու ուրեմն փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես, աղջի ոնց թե քեզ փողը չեն տվել, քեզ տվել են փողը»: Եվ երբ մեր թղթակիցը հետաքքրվել էր, թե ինչ գումարի խնդիր է ծագել, կանանցից մեկը պատասխանել էր.«Քե՞զ ինչ, շոր ենք առել, պարտքն ենք, տրուսիկ եմ առել, բլուզկա եմ առել, պարտքից ենք խոսում»:Պարզել էինք, որ նրանք հանձնաժողովի անդամներ են:
Ավելի ուշ ականատես դարձանք, թե մեր այդ հրապարակման վերաբերյալ ինչպես էր հանձնաժողովի նախագահ Արմենուհի Ղազարյանը հեռախոսով պարզաբանումներ տալիս, հերքում ու հետո տեղամասերում ներկաներից փորձում ստանալ հավաստիացումներ, թե որեւէ վեճ չի եղել:
Նշենք նաեւ, որ Արմենուհի Ղազարյանը «Հայկանդուխտ» ավանդապաշտ–ժողովրդավարական կուսակցության նախագահն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ