Այսօր Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) ներկայացրեց ընտրությունների վերաբերյալ դիտարկումները:
Կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ աշխատել են տասը քաղաքում:
“Ինձ դուր եկավ երկու շտաբի հայտարարությունը, որ հաղթել է հայ ժողովուրդը: Դա լավ է”,-ասաց Ցինկերը:
Կազմակերպության անդամ Լիդիա Լոուսնը, ներկայացնելով արդյունքները նշեց, որ որոշ տեղամասերում ոչ բարենպաստ պայմաններ են եղե. “Դժգոհում էին, որ ցուրտ է, մի քանի տեղամասերում տասհինգից ավել քվեարկողներ են եղել: Իսկ մի տեղամասում բացումից հետո լույսը անջատվեց, հետագայում եւս երեք անգամ: Դա ընդմիջում էր հանձնաժողովի համար եւ խանգարող հանգամանք ընտրական գործընթացի: Ընտրողներից մեկն ասում էր, որ թանաքանյութերի հետ խնդիրներ կան: Կնիքը վերացել է երկու ժամից: Մի քանի տեղամասերում ընտրողների էին բերում, բայց չկարողացանք պարզել, թե ովքեր էին բերողները: Ընտրատեղամասերից մեծամասնությունում, բացի Սերժ Սարգսյանի եւ տեղ տեղ՝ Հովհաննիսյանից եւ Բագրատյանից վստահված անձանցից, մյուսները չունեին վստահված անձինք”:
Կարդացեք նաև
Լոուսոնը հավելեց, որ տեղամասերում, որտեղ կազմակերպության խմբերն են եղել, արդյունքների ամփոփումը անցել է առանց միջադեպերի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ