Թբիլիսիում կայացել է շախմատի աշխարհի 13- րդ չեմպիոն Գարի Կասպարովի KCFE (Kasparov Chess Foundation Europe) շախմատի համակարգչային ծրագիրը, որը նպատակ ունի Վրաստանի դպրոցներում շախմատը մասսայականացնել դեռահասների շրջանում: Երկրի կրթության նախարարության կայքը տեղեկացնում է, որ Վրաստանը դառնալու է աշխարհում առաջին երկիրը, որտեղ ներդրվելու է շախմատի ուսուցման նոր մեթոդ եւ այդ ծրագիրը մոտ ապագայում կգործի 100 դպրոցներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ