Ռոշֆոր քաղաքում ընթացող շախմատի միջազգային փառատոնում հայաստանցի միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս է վաստակել Վրաստանի ներկայացուցիչ Տորնիկե Սանիկիձեն: Այսօր 5-րդ տուրում Գրիգորյանը սեւերով խաղալու է հենց վրացու հետ: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 3,0 միավորով բաժանում է 3-10-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ