Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Հուսով եմ` իմ օգտին չքվեարկածներն ըմբռնումով կմոտենան մեծամասնության որոշմանը» (Տեսանյութ)

Փետրվար 19,2013 07:28

Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբում հանդես է եկել իր ընտրողներին, թիմին և ամբողջ հասարակությանն ուղղված շնորհակալական խոսքով. «Այս ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել և ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, և հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին:

Ես շնորհակալ եմ իմ թիմին՝ մեր թիմին: Հպարտ եմ այդ թիմով: Այսպիսի թիմի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարևորությունը և համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ: Շնորհակալ եմ իմ մրցակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել, և ինձ համար, անկեղծորենեմ եմ ասում, պատիվ էր նրանց հետ մրցել:

Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին լուսաբանելու բոլոր թեկնածուների ընտրարշավը:

Շնորհակալ եմ մեր իրավապահներին, ոստիկաններին, անվտանգության աշխատողներին, ովքեր կարողացան ապահովել բոլոր թեկնածուների ազատ արտահայտվելու և՛ իրավունքը, և՛ հնարավորությունները:

Ես կարծում եմ, որ մենք միասին, համատեղ ուժերով կարողացանք ապացուցել բոլորին, ադ թվում՝ նաև մեզ, որ մենք ի վիճակի ենք սեփական ջանքերով լուրջ փոփոխություններ իրականացնել մեր երկրում, և դա մեծ հույս է ներշնչում, որ տեսանելի ապագայում այդ փոփոխությունները տալու են իրենց արդյունքները:

Մենք վաղվանից շարունակելու ենք մեր աշխատանքը, որովհետև ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է տքնաջան աշխատանքը, և մենք բոլորս մեր թիմով պատրաստ ենք կատարելու այդ աշխատանքը: Ես հպարտ եմ և հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկել իմ օգտին, ըմբռնումով կմոտենան մեծամասնության որոշմանը, և մենք կայուն միջավայրում կսկսենք համատեղ զարգացնել Հայաստանը՝ մեր բոլորի աչքի լույսը, մեր հայրենիքը, մեր պարծանքը: Եվ փառք մեր ժողովրդին: Շնորհակալ եմ»:

 Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. hamo says:

    շնորհավոր հայ ազգին

  2. David says:

    ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՏԵՍԱ ՀԱՂԹԱԾ ՄԵՌԵԼԱԳՈՒՅՆ ԽՈՍՈՂ ՆԱԽԱԳԱՀ: ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է,ԵՐԲ ՄԱՐԴԸ ԱՌԱՆՑ ԴՈՂԻ ՈՒ ԱՄՈԹԻ Է ԿԱՆԳՆՈՒՄ ՀՈՂԻ ՎՐԱ;

  3. David says:

    Այ հիմա ըմբռնումով եմ մոտենում Սերժիկ ձաձյա;Քեզ համար ինձ շնորհավորեցին և հասկացա, որ դու քեզնից անկախ ,,միակն,, ես, որ …Ամենաանհրաժեշտն ես Պատմական պահի;Այդ առումով շնորհավորում եմ հայիզմին;Թալանվածիս գողոնը վերադարձրեք, որ շուտ գնանք; Չասես չեմ ասել;Չէ որ նպատակն արդարացնում է միջոցը;Սպասում եմ, հայապետության ընտրյալ Տիգրան Մեծ;ՀՀ-ն քեզ, ճանապարհածախսս եմ ետ ուզում, մեզնից թալանածը;

  4. Artsrun says:

    Սարգսյանը 58,64%-ը հավաքել է միայն կաշառքի ու կեղծիքի միջոցով:

  5. Tigran says:

    Ձեզ համար մի քիչ դժվար կլինի,պարոն ՀՀԿ նախագահ,քանի որ ձեզ ձայն չտվածները մեծամասնություն են…

  6. David says:

    Տղեք, հիմա, որ ես կաշառք վերցնող, տվող, սարքող ու դրա դեմ պայքարողին ասում եմ կերածդ կաթը… սխալ ե*մ;Որ ազգ չեմ համարում այլ բիոզանգված, սխալ եմ, որ ուզում եմ կեղտից փրկվել կեղտը դիմակ է հագնում ճամփիս պառկում է, մեղավո*ր եմ;Եթե քայլս ցնցի մարդկային ուղեղը /ձեր պատկերացրածներից ոչ մեկը չէ/ մեղավոր կլինե*մ; Ես փոփոխության պետք չունեմ, այլ կեղտից հեռանալու;Զզվում եմ, ատում եմ,մեղավո*ր եմ;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728