Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամկավարները չհամբերեցին մինչեւ լույսը բացվի եւ շնորհավորեցին Սերժ Սարգսյանին

Փետրվար 19,2013 06:43

Երեւանի ժամանակով ժամը 5.25-ին ստացանք Ռամկավար ազատական կուսակցության շնորհավորական նամակն՝ ուղղված Սերժ Սարգսյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նկատենք, որ այդ ժամին անգամ ամփոփված չէին բոլոր տեղամասերի նախնական արդյունքները: Նամակում, մասնավորաբար, ասված է.

«Վսեմաշուք նախագահ, Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի եւ Կանդայի շրջանակի, ինչպես նաեւ մեր հավատավոր զանգվածներուն կողմից կգանք ի սրտե շնորհավորելու Ձեր վերընտրությունը՝ տպավորիչ արդյունքներով:

Առաջիկա հինգ տարիները պիտի շարունակեն ստեղծել բազում մարտահրավերներ մեր հայրենիքի համար, սակայն մենք Ձեր վերընտրության մեջ կտեսնենք երաշխիքը՝ հաջողությամբ դիմագրավելու այդ մարտահրավերները եւ մեր հայրենիքը առաջնորդելու դեպի ավելի ապահով կռվաններ:

Հայրենի հողի եւ Արցախի պաշտպանության արի փորձառությունը եւ Ձեր վարչագիտական հարուստ վաստակը, մեր հայրենաբնակ ժողովրդին պիտի պարգեւեն ապահով երկիր եւ զարգացող տնտեսություն, կանխելու համար վտանգավոր արտահոսքը բնակչության:

Ձեր հայրենաշեն ծրագիրները պիտի ներշնչեն ու զորաշարժի ենթարկեն նաեւ Սփյուռքը՝ ինքնավստահ քայլերով առաջանալու Եղեռնի ոգեկոչման 100-ամյակը, այն վերածելով պատմական ու քաղաքական նշանակալից հանգրվանի:

Վաղը կսկսվի հաջողությունների դժվարին ու պարտավոր առաքելությունը եւ կարող եք վստահ լինել, որ մեր կուսակցությունն ու հայությունը ազգովին պիտի կանգնի Ձեր կողքին:

Հայրենաշունչ բարի մաղթանքներով՝

ՌԱԿ Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչության կողմից՝

համաատենապետեր Երվանդ Ազատյան (լուսանկարում) եւ  Բաբկեն Մկրյան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. NUNE MKRTCHYAN says:

    Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները ավելի մեծ թիվ են կազմում: Ուստի ինչպիսին էլ, որ լինի այս վաղաժամ, կեղծ ընտրությունների արդյունքը, մենք կհամարենք պարզապես տուն-տունիկ: Բացի մեկ թեկնածուից՝ պարոն Անդրիաս Ղուկասյանից, մնացած մյուս 7 մասնակիցներին, այսպես է ճիշտ նրանց կոչելը, հայտնում ենք.
    Հայաստանը միայն ձեզանով չի սահմանափակվում, որ ամեն դեպքում, մեր ավանդն ավելի մեծ է, և դուք մեզ չուզեցիկ մասնակից դարձնել այդ գործընթացին: Իսկ մենք ձեզ մասնակից կդարձնենք, հայտնելով ձեզ այսօրվա ձեր վիճակը: Պետք է ասել, որ այս ամիսների ձեր եսակենտրոն բոլոր ջանքերը ի սկզբանե անհաջողության մատնված, մինչ այդ չհանդիպած ձմեռային վազք էր:
    Հայ ժողովրդի սերուցքը իր սիրելի ժողովրդի հետ միասին՝ հարգելով նաև կանանց՝ առաջադրելով որոշ տիկնանց նույնպես, ՀՀ նախագահի համար Համահայաստանյան օրինական ընտրությունների գործընթացը կսկսի գարնանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728